Սուբսիդավորվող Ագրո

  • Մինչև 24 ամիս
  • 300000 ֏ - 1000000 ֏

Վարկի հաշվիչ

Նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շուտ գումար ստանալ
Վարկի գումար
֏
300000 1000000
ամիս
1 ամիս 24 ամիս
  • Ամսական վճար
    ֏
  • Տոկոսադրույք
    12.25 %
  • Գումար
    ֏
-
Տոկոսադրույքի հաշվարկի օրինակ է, միայն տեղեկատվական նպատակով եւ հանրային առաջարկ չէ:

Տեղեկատվություն

  Պայմանները

1. Վարկերի տրամադրման աշխարհագրությունը

ՀՀ

 

2. Վարկի թիրախային շուկան

գյուղատնտեսական գործունեություն իրականացնող 18 տարեկանից բարձր ֆիզիկական անձինք և ԱՁ-ներ  

3. Վարկի գումարը

300 000- 1 000 000 ՀՀԴ

 

4. Վարկի արժույթը և միանվագ տրամադրումը

ՀՀ դրամ

կանխիկ և անկանխիկ

5. Վարկի մարման ժամկետը

Առավելագույնը 24 ամիս1

6. Վարկի տոկոսադրույքը

12.25% տարեկան,

0% -վարկի տոկոսագումարը ՀՀ կառավարության «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համաձայն սուբսիդավորման դեպքում։

 

 Վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրումից հետո կարող է փոփոխվել և սահմանվել ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով, հետևյալ դեպքերում՝

  • վարկի գործողության ընթացքում տվյալ վարկի մասով նախորդ 12 ամիսների կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավել ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում,
  • վարկը ստանդարտ դասով դասակարգված չլինելու (ամսվա վերջին օրվա դրությամբ ժամկետանց օր/օրերի առկայության) դեպքում,
  • վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում,
  • հաճախորդի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիքների և/կամ անհամապատասխանություններ հայտնաբերման դեպքում
  • պայմանագրով սահմանված այլ դեպքերում
Հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ, բացառությամբ ժամկետանց վարկի գումարի առկայության դեպքերի, երբ հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի ամսական մնացորդի նկատմամբ։

7. Վարկի տրամադրման վճարը

Չկա

8. Վարկի ընթացիկ սպասարկման վճարը

Չկա

 

9. Վարկի գումարի մարումները և տոկոսագումարի վճարումները2

  • Վարկի հիմնական գումարը մարվում է ամսական հավասարաչափ վճարումներով՝ բացառությամբ դադարի շրջանի ամիսների3
  • Գործարարության տեսակից կախված հնարավոր է  առավելագույնը  3 ամիս դադարի շրջան, այն սահմանվում է մարման ժամկետի սկզբում 
  • Տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս
10․ Այլ պահանջներ
  • Հաճախորդի վարկային պատմության Ֆայկո միավորները ≥ 600
  • Վարկի տրամադրմանը նախորդող 12 ամիսների ընթացքում հաճախորդը ըստ ԱՔՌԱ տեղեկատվության չպետք է ունենա 30 օր հանրագումարային ուշացում,
  • Հաճախորդը միաժամանակ չի կարող օգտվել նույն նպատակով ՀՀ կառավարության կողմից  սուբսիդավորվող այլ ծրագրերից

Անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում հաճախորդը պետք ունենա բարվոք հարկային պատմություն՝

  • Վարկային դիմումի  ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ  կամ
  • Վարկային դիմումը ներկայացնելու օրը 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019թ․ ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019թ․ ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1%-ը։
 

10. Վարկի ապահովվածությունը

  • Մեկ երաշխավոր` 500.000 ՀՀԴ վարկի դեպքում
  • Երկու երաշխավոր` 500.000 ՀՀԴ գերազանցող վարկի դեպքում

 

11. Տուժանքը

  • Ժամկետանց գումարների դեպքում`

0.13%, հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ` յուրաքանչյուր ուշացած օրացուցային օրվա համար: Մարման վերջնաժամկետն ավարտված լինելու դեպքում տվյալ ամսվա վճարման ենթակա գումար է համարվում վերջին ամսվա վճարվող գումարը։

Տույժերի հաշվարկը սկսվում է մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր մարման կետանցման  օրվանից և դադարում է ժամկետանց պարտավորության ամբողջական մարման  օրը:

  • Վարկի գումարը մասնակի կամ ամբողջությամբ  վաղաժամկետ մարելու դեպքում` 0.0%
*Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

 

1. Վարկի տրամադրման օրից կախված նշված ժամկետը  կարող է միջին հաշվարկով լինել 20 օրով ավելի

2. Եթե մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մարման օր է համարվում  հաջորդող շաբաթվա նույն օրը և վճարվում է փաստացի վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսագումարները

3.«Դադարի շրջան» է համարվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում սահմանված չեն վարկի գումարի մարումներ

 

Զգուշացում

 

• ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

• ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ  ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ`

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 13.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և բացատրությունները'

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

                                                                          

                                                                                որտեղ՝

i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).

A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).

n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.

N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.

Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.

Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.

i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները կամ այլ  կերպ:     Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը հայտնի են կրեդիտավորման պայմանագրից 

Հոդված 14.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը 
1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.

2) եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.

3) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.

4) այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված բանաձևի և տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

Ֆիզիկական անձ

  • անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • գյուղատնտեսական բիզնեսի հետ առնչվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (առկայության դեպքում) 
  • գյուղատնտեսական տեխնիկայի գրանցման վկայագիր (առկայության դեպքում)
  • բիզնեսում ընդգրկված  գյուղատնտեսական գույքի վերաբերյալ տեղեկանք /վկայագիր (առկայության դեպքում)
  • անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք (ըստ անհրաժեշտության)
  • ընտանիքի կազմի, բնակության վայրի մասին տեղեկանք (ըստ անհրաժեշտության)
  • այլ փաստաթղթեր

ԱՁ-ների համար

  • անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • պետական ռեգիստրի գրանցման վկա­յական
  • հարկ վճարողի հաշվառման համար  (ՀՎՀՀ)
  • լիցենզավորվող գործունեության դեպքում` լիցենզիա
  • հիմնական և շրջանառու միջոցների ցուցակներ (ըստ անհրաժեշտության)
  • գործունեության հետ առնչվող գործող պայմանագրեր և համաձայնագրեր (իրացման, մատակարարման, վարձակալության և այլն` առկայության դեպքում)հաշիվ ապրանքագրեր, ակտեր, վճարային հանձնարարագրեր կամ պահանջագրեր և այլն (առկայության դեպքում)
  • տեղեկանք հարկային պետական ծառայությունից պարտքերի առկայության մասին (ըստ անհրաժեշտության)
  • ֆինանսական հաշվետվություններ (ըստ անհրաժեշտության)
  • բանկային  հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների շրջանառության վերաբերյալ տեղեկանք (ըստ անհրաժեշտության)
  • արտոնագրային վճար (ԱՎ) վճարողի վկայագիր (առկայության դեպքում)

Երաշխավոր/ներ

  • անձնագիր/նույնականացման քարտ` և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • Աշխատավարձ/եր/ի մասին համապատասխան տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր (տեղեկանք, պայմանագիր, հրամանի քաղվածք, բանկային հաշվի քաղվածք, Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայություն կամ շարժ  և այլն) տեղեկանք աշխատանքի վայրից և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վարկի պայմանների համաձայն),
  • սեփականության վկայական/ներ (ըստ անհրաժեշտության)
  • այլ փաստաթղթեր
  • գյուղատնտեսական գործունեություն իրականացնող 18  տարեկանից բարձր ֆիզիկական անձինք և ԱՁ-ներ

 Վարկային հայտի մերժման հիմքեր  են  հանդիսանում` 
1.    ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
2.    պահանջվող փաստաթղթերի չներկայացումը
3.    ԱՔՌԱ վարկային բյուրոյի և/կամ այլ մասնագիտացված կազմակերպության
տեղեկատվությունը բացասական տեղեկատվությունը
4.    Վարկի մարման համար պահանջվող ապահովվածության   բացակայություն
5.    այլ հիմնավոր պատճառներ