Սպառողական "Արև"

  • Մինչև 120 ամիս
  • Մինչև 3000000 ֏

Վարկի հաշվիչ

Նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շուտ գումար ստանալ
Վարկի գումար
֏
1 3000000
ամիս
1 ամիս 120 ամիս
  • Ամսական վճար
    ֏
  • Տոկոսադրույք
    10 %
  • Գումար
    ֏
-
Տոկոսադրույքի հաշվարկի օրինակ է, միայն տեղեկատվական նպատակով եւ հանրային առաջարկ չէ:

Տեղեկատվություն

Պայմանները

1. Վարկերի տրամադրման աշխարհագրությունը

ՀՀ և ԱՀ

2. Վարկի թիրախային շուկան

ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ անձինք

3. Վարկի գումարը

մինչև  3 000 000 ՀՀԴ

4. Վարկի արժույթը և միանվագ տրամադրումը

ՀՀ դրամ

անկանխիկ

5. Վարկի մարման ժամկետը

Առավելագույնը 120 ամիս1

6. Վարկի տոկոսադրույքը

  • Անվանական տոկոսադրույք` 10% տարեկան
  • Փաստացի տոկոսադրույք` 14.6 % - 14.8 % տարեկան

Հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ

7. Վարկի տրամադրման վճարը

1.0%,

հաշվարկվում է տրամադրվող վարկի գումարի նկատմամբ և գանձվում միանվագ` վարկի տրամադրման պահին

8. Վարկի ամսական սպասարկման վճարը

0.2%

հաշվարկվում է տրամադրված վարկի գումարի նկատմամբ և գանձվում ամսական կտրվածքով

9. Վարկի գումարի մարումները և տոկոսագումարի վճարումները2

  • Անուիտետային տարբերակ՝  Վարկի հիմնական գումարն ու տոկոսագումարը մարվում են ամսական հավասարաչափ վճարումներով՝ բացառությամբ դադարի շրջանի ամիսների
  • Դիֆերենցված տարբերակ` Վարկի հիմնական գումարը մարվում է ամսական հավասարաչափ վճարումներով` բացառությամբ դադարի շրջանի ամիսների
  • Տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս

10. Վարկի ապահովվածությունը

Ներդրվող արևային համակարգը,

  • կարող է պահանջվել նաև 1-2 երաշխավոր

11. Տուժանքը

  • Ժամկետանց գումարների դեպքում`

0.13% հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի (ներառյալ վարկի գումար, տոկոսագումար, սպասարկման վճար` առկայության դեպքում) նկատմամբ` յուրաքանչյուր ուշացած օրացուցային  օրվա համար:  Մարման վերջնաժամկետն ավարտված լինելու դեպքում տվյալ ամսվա վճարման ենթակա գումար է համարվում վերջին ամսվա վճարվող գումարը: Տույժերի հաշվարկը սկսվում է մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր մարման ուշացման օրվանից և դադարում է ժամկետանց պարտավորության ամբողջական մարման  օրը:

  • Վարկի գումարը մասնակի կամ ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում` 0.0%

*Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

1․  Վարկի տրամադրման օրից կախված նշված ժամկետը  կարող է միջին հաշվարկով լինել 20 օրով ավել

2. եթե մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մարման օր է համարվում ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը և վճարվում է փաստացի մարման օրվա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը"

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

• ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

• ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ  ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ`

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 13.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և բացատրությունները'

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

                                                                          

                                                                                որտեղ՝

i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).

A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).

n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.

N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.

Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.

Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.

i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները կամ այլ  կերպ:     Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը հայտնի են կրեդիտավորման պայմանագրից 

Հոդված 14.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը 
1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.

2) եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.

3) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.

4) այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված բանաձևի և տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ  ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՏԵՂ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

 

Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

 

Ֆիզիկական անձ

  • անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ (առկայության դեպքում)

  • գյուղատնտեսական բիզնեսի հետ առնչվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (առկայության դեպքում)

  • գյուղատնտեսական տեխնիկայի գրանցման վկայագիր (առկայության դեպքում)

  • բիզնեսում ընդգրկված  գյուղատնտեսական գույքի վերաբերյալ տեղեկանք /վկայագիր (առկայության դեպքում)

  • անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք (ըստ անհրաժեշտության)

  • ընտանիքի կազմի, բնակության վայրի մասին տեղեկանք (ըստ անհրաժեշտության)

  • այլ փաստաթղթեր

 

Երաշխավոր/ներ

  • անձնագիր/նույնականացման քարտ` և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • տեղեկանք աշխատանքի վայրից և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վերջին 6 ամիսների ընթացքում Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայությունն կամ պարբերաբար եկամտի առկայությունը հավաստող բանկի քաղվածք վերջին 3 ամիսների համար), սեփականության վկայական/ներ 
  • 18 տարեկանից բարձր անհատ ձեռնարկատերեր
  • գյուղատնտեսական գործունեություն իրականացնող 18 -տարեկանից բարձր ֆիզիկական անձինք:

 Վարկային հայտի մերժման հիմքեր  են  հանդիսանում` 
1.    ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
2.    պահանջվող փաստաթղթերի չներկայացումը
3.    ԱՔՌԱ վարկային բյուրոյի և/կամ այլ մասնագիտացված կազմակերպության
տեղեկատվությունը բացասական տեղեկատվությունը
4.    Վարկի մարման համար պահանջվող ապահովվածության   բացակայություն
5.    այլ հիմնավոր պատճառներ