Սպառողական վարկ "Գրավ"

  • Մինչև 120 ամիս
  • 1000000 ֏ - 15000000 ֏

Վարկի հաշվիչ

Նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շուտ գումար ստանալ
Վարկի գումար
֏
1000000 15000000
ամիս
36 ամիս 120 ամիս
  • Ամսական վճար
    ֏ - ֏
  • Տոկոսադրույք
    18.5 % - 20.5 %
  • Գումար
    ֏
-
Տոկոսադրույքի հաշվարկի օրինակ է, միայն տեղեկատվական նպատակով եւ հանրային առաջարկ չէ:

Տեղեկատվություն

  Պայմանները

1. Վարկերի տրամադրման աշխարհագրությունը

ՀՀ 

 

2. Թիրախային շուկան

ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ տնտեսվարող անձինք

3. Վարկի գումարը1

1 000 000-15 000 000  ՀՀ դրամ- Երևանում գտնվող անշարժ գույքերի դեպքում*

 1 000 000 -5 000 000  ՀՀ դրամ- այլ մարզերում գտնվող անշարժ գույքերի դեպքում*

*բայց ոչ ավել քան գրավի լիկվիդային արժեքի 50%-ը

4. Վարկի արժույթը և միանվագ տրամադրումը

  • ՀՀ դրամ
  • Անկանխիկ

5. Վարկի մարման ժամկետը

Մինչև 120  ամիս2

6. Վարկի տոկոսադրույքը

Փաստաթղթավորված եկամուտների դեպքում

Այլ եկամուտների դեպքում                        

18․5%

փաստացի տոկոսադրույք 21․32-28.65% 

20․5%

փաստացի տոկոսադրույք 23․78-29.8% 

Աշխատավարձ/եր/ի մասին համապատասխան տեղեկատվություն /տեղեկանք, պայմանագիր, աշխատանքային հրամանի քաղվածք, բանկային հաշվի վերջին  3 ամսվա քաղվածք կամ շարժ, «Նորք» ՓԲԸ–ի զեկույց  և այլն/ ներկայացնելու դեպքում և  տվյալ աշխատավայրում առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձի առկայության դեպքում

Որպես փաստաթղթավորված եկամուտներ չդիտարկվող այլ եկամուտներ

Հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ

7. Այլ պահանջներ

ԸՊԵ≤ 50%*

*Ընդհանուր վարկային պարտավորությունների (միջին ամսական, ներառյալ նաև սույն պայմանների շրջանակներում դիտարկվող) և զուտ եկամուտների հարաբերակցություն, հաշվարկվում է ընդհանուր տնտեսություն վարող բոլոր անդամների եկամուտների և պարտավորությունների մասով
Ֆայկո≥ 600 կամ առկա չէ  
8. Վարկ/գրավ հարաբերակցությունը գույքի գնահատված լիկվիդային արժեքի մինչև 50%-ը
9. Վարկի տրամադրման վճարը

2% միանվագ

հաշվարկվում է տրամադրվող վարկի գումարի նկատմամբ և գանձվում  վարկի տրամադրման պահին

10. Վարկի ընթացիկ սպասարկման վճարը

Չկա

11. Վարկի գումարի մարումները և տոկոսագումարի վճարումները3

  • Անուիտետային տարբերակ՝  Վարկի հիմնական գումարն ու տոկոսագումարը մարվում են ամսական հավասարաչափ վճարումներով

 

  • Դիֆերենցված տարբերակ՝  Վարկի հիմնական գումարը մարվում է ամսական հավասարաչափ վճարումներով, տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս
12. Վարկի ապահովվածությունը
  • Անշարժ գույք (առանձնատուն բնակարան,  առևտրային, արտադրական, հասարակական նշանակության գույքեր, Երևանում գտնվող հողամաս),
  • գրավադրում առավելագույնը 180 ամիս ժամկետով, ոչ ավելի քան գրավի լիկվիդային արժեքի 50%-ը
  • կախված գրավի տեսակից` ապահովագրություն
  • գնահատում անկախ գնահատողի կողմից մինչև գրավադրումը
  • գնահատման և գրավադրման ծախսերը կատարվում են վարկառուի/գրավատուի կողմից

Այլ  լրացուցիչ գրավ և/կամ  երաշխավոր(ներ)` կախված վարկի գնահատման արդյունքներից

13. Գրավի առարկայի նկատմամբ պահանջները

Գրավադրվող անշարժ գույքը՝

1. պետք է ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի),

2.  չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի տարածքում,

3. չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում,

4.  չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում։

5.առանձնատուն լինելու դեպքում չպետք է ունենա ընդհանուր բակային տարածք, ընդհանուր կամ համատեղ սեփականություն այլ գույքերի հետ

6.  գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն լինելու դեպքում գրավադրվում է ամբողջությամբ:
14. Տուժանքը
  • Ժամկետանց գումարների դեպքում`

0.13%, հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ` յուրաքանչյուր ուշացած օրացուցային օրվա համար:

Տույժերի հաշվարկը սկսվում է մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր մարման կետանցման   օրվանից և դադարում է ժամկետանց պարտավորության ամբողջական մարման  օրը: Մարման վերջնաժամկետն ավարտված լինելու դեպքում տվյալ ամսվա վճարման ենթակա գումար է համարվում վերջին ամսվա վճարվող գումարը:

 

  • Վարկի գումարը մասնակի կամ ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում` 0.0%

 

*Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

15.Վարկի վերաբերյալ որոշման կայացման ժամկետ

5 աշխատանքային օր,

(պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո)
16.Վարկի վերաբերյալ որոշման վավերականության ժամկետ 15 աշխատանքային օր,
17. Վարկի գումարի տրամադրման ժամկետ

2 աշխատանքային օր`

գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո
18.Գրավադրման համար իրականացվող ծախսեր4

Բացի սույն պայմաններում նշված միջնորդավճարներից, վարկառուն իրականացնելու է նաև հետևյալ ծախսերը    (1 գրավի դեպքում)

  • գույքի գնահատման վճար՝ 5,000 - 25,000 ՀՀ դրամ (բնակարանի և բնակելի տան համար)։ Վճարը կարող է փոփոխվել՝ կախված գրավի տեսակից
  • միասնական տեղեկանք՝ մինչև 10,300 ՀՀ դրամ
  • նոտարական վավերացման վճարներ՝ մինչև 15,000 ՀՀ դրամ
  • գրավի իրավունքի գրանցում՝ մինչև 26,300 ՀՀ դրամ

 

Կազմակերպության հետ համագործակցող գնահատող ընկերություններն են՝

 «Ա․ Գ Բորսա» ՍՊԸ -Սակագներ

«Ալտա Վիպ»ՍՊԸ-Սակագներ

«Արմեքս» ՍՊԸ-Սակագներ

«ՎիԷմԱրՓի» ՍՊԸ-Սակագներ

«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-Սակագներ

«Ֆինլոու» ՍՊԸ-Սակագներ

«Ամինտաս Գրուպ»  ՍՊԸ-Սակագներ

1. Գյուղատնտեսական/բիզնես «Միկրո», Գյուղատնտեսական/բիզնես «Մակրո»,  Գյուղատնտեսական/բիզնես «Գործընկեր» և Գյուղատնտեսական/Բիզնես Սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման նպատակով   վարկերի  (ինչպես նաև խմբային երաշխավորություններով ապահոված Միկրո, Միկրո, Միկրո էքսպրեսս, էքսպրես, Էքսպրես վարկային գիծ, Մակրո, Բիզնես վարկ առանց գրավի)  մնացորդային հանրագումարը Սպառողական «Գրավ» վարկի տրամադրման պահին չի կարող գերազանցել  3 000 000 ՀՀԴ, վարկառռւն կարող է ունանալ նաև Սպառողական վարկ/վարկեր

2.  Վարկի տրամադրման օրից կախված նշված ժամկետը  կարող է միջին հաշվարկով լինել 20 օրով ավել

3. եթե մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մարման օր է համարվում ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը և վճարվում է փաստացի մարման օրվա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը

4.  Ներկայացված ծախսերը  կարող են փոփոխվել՝ կախված գրավի տեսակից։

Զգուշացում

• ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

• ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ  ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ`

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 13.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և բացատրությունները'

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

                                                                          

                                                                                որտեղ՝

i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).

A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).

n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.

N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.

Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.

Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.

i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները կամ այլ  կերպ:     Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը հայտնի են կրեդիտավորման պայմանագրից 

Հոդված 14.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը 
1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.

2) եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.

3) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.

4) այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված բանաձևի և տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:


Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

1. Ֆիզիկական անձ վարկառու

  •  անձնագիր կամ նույնականացման քարտ (ՆՔ), 
  •  եթե անձը ՆՔ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ)  կամ ՀԾՀ տրամադրելու մասին տեղեկանք կամ ՀԾՀ տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք
  •  ընտանիքի կազմի, բնակության վայրի մասին տեղեկանք (ըստ անհրաժեշտության) 
  • Աշխատավարձ/եր/ի մասին համապատասխան տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր (տեղեկանք, պայմանագիր, հրամանի քաղվածք, բանկային հաշվի քաղվածք, Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայություն կամ շարժ  և այլն)  և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վարկի պայմանների համաձայն) այլ փաստաթղթեր 
  • գրավադրվող անշարժ գույքի նախնական գնահատման հաշվետվություն
  • այլ փաստաթղթեր

Անշարժ գույքի գրավով վարկի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր՝

  • գրավադրվող անշարժ գույքի գնահատման վերջնական հաշվետվություն
  • տեղեկանք ՀՀԿԱ Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տարածքային ստորաբաժանումից՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ 


Երաշխավոր/ներ

  •   անձնագիր/նույնականացման քարտ, սոցիալական քարտ կամ քարտ չունենալու մասին տեղեկանք 
  •   Աշխատավարձ/եր/ի մասին համապատասխան տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր (տեղեկանք, պայմանագիր, հրամանի քաղվածք, բանկային հաշվի քաղվածք, Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայություն կամ շարժ  և այլն)  և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վարկի պայմանների համաձայն)
  •  սեփականության վկայական/ներ (ըստ անհրաժեշտության)
  • այլ փաստաթղթեր 


Գրավատու/ներ

  •  անձնագիր/նույնականացման քարտ, սոցիալական քարտ
  • ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու/կնոջ մահվան) վկայական  (առկայության դեպքում)գրավադրվող գույքի սեփականության վկայական/ներ և դրանց հիմքերը (ըստ անհրաժեշտության)
  • գրավադրվող գույքի ապահովագրական պայմանագիր՝ ըստ անհրաժեշտության (վարկի տրամադրումը հաստատելու դեպքում)
  •  այլ փաստաթղթեր 

ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ տնտեսվարող անձինք

 Վարկային հայտի մերժման հիմքեր  են  հանդիսանում` 
1.    ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
2.    պահանջվող փաստաթղթերի չներկայացումը
3.    ԱՔՌԱ վարկային բյուրոյի և/կամ այլ մասնագիտացված կազմակերպության
տեղեկատվությունը բացասական տեղեկատվությունը
4.    Վարկի մարման համար պահանջվող ապահովվածության   բացակայություն
5.    այլ հիմնավոր պատճառներ