21.12.2020

Scholarship allowance-18th round

<<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր>>

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի ընդհանուր նկարագիր

<<ԱՄՔՈՐ Հայաստան>> բարեգործական հիմնադրամը շարունակում է <<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը>>, որին կարող են մասնակցել ԱՐԵԳԱԿ Ունիվերսալ վարկային կազմակերպության լավագույն վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:

Ծրագրի տասնութերորդ փուլում նախատեսվում է ուսման վճարների մասնակի փոխհատուցում 2020-2021թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:   

  • Ծրագիրը գործելու է մրցույթային կարգով:
  • Փոխհատուցվող կիսամյակային վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:
  • Յուրաքանչյուր կիսամյակի համար հայտարարվելու է նոր մրցույթ:
  • Մեկ ընտանիքից ուսման վճարի փոխհատուցում կարող է ստանալ միայն մեկ ուսանող:

 

Դիմել կարող են

Ծրագրին կարող են դիմել ընտանիքում ուսանող ունեցող ԱՐԵԳԱԿ-ի վարկառուները: Սույն ծրագրի շրջանակներում <<Ընտանիք>> են համարվում նույն ծխում բնակվող պապը, տատը, հայրը, մայրը, երեխաները կամ այլ ազգական:

Վարկառուի/ուսանողի ծրագրին մասնակցելու չափանիշները հետևյալն են.

  • դիմումը ներկայացնելիս և ուսման վճարի փոխհատուցման ժամանակ ունեն գործող վարկ ԱՐԵԳԱԿ-ում,
  • սովորում են ՀՀ­/ԱՀ պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, 
  • դիմումը ներկայացնելիս և ուսման վճարի փոխհատուցման ժամանակ չեն գտնվում բանակում կամ տարեկետման մեջ,
  • ունեն նվազագույնը մեկ կիսամյակի գնահատականներ:

 

 ! Նախորդ փուլերի մասնակիցները կարող են կրկին դիմել:  

 

 

Ինչպես դիմել

  • անհրաժեշտ է ներբեռնել Դիմումի օրինակելի ձև-ը, տպել և լրացնել այն (Դիմումի օրինակ),
  • լիարժեք լրացված և ստորագրված դիմումը պահանջվող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է սկանավորել (սկանավորման հնարավորության բացակայության դեպքում նկարել հեռախոսով՝ ապահովելով բարձր որակ) և մինչև դիմումների ընդունման սահմանված վերջնաժամկետը Ձեր անձնական էլեկտրոնային հասցեից ուղարկել usum@umcor.am էլեկտրոնային հասցեին՝ Subject/Тема հատվածում անպայման նշելով վարկառուի կամ ուսանողի անուն,ազգանունը և ԱՐԵԳԱԿ-ի մասնաճյուղը
  • Դիմումը և փաստաթղթերը համարվում են ընդունված՝ usum@umcor.am էլեկտրոնային հասցեից 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատման պատասխան ստանալու դեպքում:

 

Դիմումի հետ կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Ուսանողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
  • Ուսանողի առաջադիմության Միջին Որակական Գնահատականը /ՄՈԳ/ հաստատված համապատասխան ԲՈՒՀ-ի կողմից:
  • Տեղեկանք գյուղապետարանից /ԲՇԳ-ից ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ. անուն, ազգանուն, ազգակցական կապն ուսանողի հետ, ծննդյան տարեթիվ/:
  • ԱՐԵԳԱԿ-ի վարկառուի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
  • Եթե ընտանիքում կա հաշմանդամ/ներ/, ապա հաշմանդամության գրքույկի պատճեն՝ հաշմանդամության վավեր ժամկետով:
  • Եթե ուսանողը ծնողազուրկ է, ապա համապատասխան փաստաթղթեր:
  • Եթե ընտանիքում ծրագրին դիմող ուսանողից բացի կան վճարովի ուսումնական հաստատությունում սովորող այլ ուսանողներ, ապա համապատասխան տեղեկանք՝ հաստատող, որ այդ ուսանողները սովորում են վճարովի հիմունքներով: 

 

Ծրագրային ժամանակացույց

 

#

Գործողությունները

Ժամկետները

1.

Դիմումների ընդունում

2021թ.-ի հունվարի 15-ից  մինչև 2021թ.-ի փետրվարի 15-ը

2.

ԱՐԵԳԱԿ-ի գրասենյակներում/ինտերնետային կայքում ընտրված ուսանողների ցուցակի տեղադրում

 2021թ.-ի մարտի 1-ից հետո

3.

Ուսման վճարների փոխհատուցում

2021թ.-ի մարտի 12-ից հետո

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

  • Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի: 
  • Միայն լիարժեք լրացված դիմումի ձևերը անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ կդիտարկվեն ծրագրի մրցույթին մասնակցելու համար: 

 

Ուսման վճարի փոխանցման գործընթաց

Ուսման վճարները փոխանցվելու են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության բանկային հաշվին:  

 

Հարցերի դեպքում դիմել

ԱՄՔՈՐ-ի աշխատակիցներին՝ /091/ 215825; /099/ 161878 հեռախոսահամարներով:   

 

 

 

 

 

Back