Թափուր աշխատատեղեր
Դարձե´ք մեր թիմի անդամ եւ գտե´ք Ձեր երազանքի աշխատանքը
ԱՐԵԳԱԿ-ի ամենաարժեքավոր ակտիվը նրա աշխատուժն է: “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատողների համար տրամադրում է բժշկական ապահովագրություն, հատուկ պայմաններով վարկավորման հնարավորություն, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման հնարավորություն և իհարկե, մրցունակ փոխհատուցման համակարգ:
Մենք ունենք 5 թափուր աշխատատեղ
-
Աբովյանի մասնաճյուղի վարկային գործակալ
Մինչև 2022-08-18
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
- գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ,
- կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
- կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
- աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
- աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
- ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
- իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ- բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
- նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
- ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
- ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ:
Ծանոթացե՛ք դիմելու կարգինՀետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ներկայացնել ՀՀ, ք.Աբովյան, Հանրեպետության 1/31, “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Աբովյանի մասնաճյուղ կամ դիմել հետևյալ հղումով.
https://staff.am/varkayin-gortsakal-abovyani-masnachyowghowm
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
-
Հաշվապահ Ապարանի մասնաճյուղում
Մինչև 2022-08-21
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՀՀ oրենսդրության պահանջներին համապատասխան մասնաճյուղում իրականացնել սկզբնական հաշվառման փաստաթղթավորումը,
- սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա իրականացնել տնտեսական գործարքների թղթային և էլեկտրոնային հաշվապահական ձևակերպումները,
- ճշգրիտ և ժամանակին կազմել/ներկայացնել հաշվապահական, ֆինանսական և հարկային անհրաժեշտ հաշվետվությունները,
- ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն ներկայացնել ֆինանսական, գործառնական և այլ հաշվետվությունները,
- մասնաճյուղի կողմից իրականացնել կանխիկ գործառնությունները,
- մասնաճյուղի կողմից իրականացնել բանկային գործառնությունները,
- վարել հիմնական միջոցների և պաշարների հաշվապահական հաշվառումը,
- պահպանել մասնագիտական վարքագծի կանոնները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ- Բարձրագույն մասնագիտական կրթության պարագայում 1-2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (համապատասխան աշխատանքային փորձը հաշվապահության, աուդիտի, տնտեսագիտության բնագավառներում, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգում կարող է դիտվել, որպես առավելություն),
- բարձրագույն ոչ մասնագիտական կրթության պարագայում 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (համապատասխան աշխատանքային փորձը ֆինանսաբանկային համակարգում կարող է դիտվել, որպես առավելություն),
- կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ և հմտություններ, դրամն արագ և անսխալ հաշվելու ունակություն,
- կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
- սեղմ ժամկետներում և ծանրաբեռնված աշխատելու ունակություն,
- թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:
-
Գիտելիքներ հետևյալ ոլորտներում`
- վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- հարկային օրենսդրության ընդհանուր իմացություն,
- համակարգչային Excel և Word ծրագրերի խորացված իմացություն, ՀԾ Բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- ինտերնետի հետ աշխատելու բավարար գիտելիքներ,
- Կենտրոնական Բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայականի առկայությունը ցանկալի է:
Ծանոթացե՛ք դիմելու կարգինՀետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ուղարկել ՀՀ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 14 շենք, թիվ 46 գրադարան, “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Ապարանի մասնաճյուղ կամ ստորև հղումով.
https://staff.am/aparani-masnachyowghi-hashvapah-2
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
-
Վարկային գործակալ Աշտարակի մասնաճյուղում
Մինչև 2022-08-23
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
- գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ,
- կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
- կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
- աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
- աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
- ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
- իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ- բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
- նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
- ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
- ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ:
Ծանոթացե՛ք դիմելու կարգինՀետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ներկայացնել ՀՀ, ք. Աշտարակ, Սիսակյան փողոց, 25շ. 36բնակարան “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Աշտարակի մասնաճյուղ կամ դիմել հետևյալ հղումով.
https://staff.am/varkayin-gortsakal-ashtarakowm
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
-
Սյունիքի մարզային միավորի Խնդրահարույց վարկեր հավաքագրող մասնագետ
Մինչև 2022-08-21
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ապահովել Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան մասնաճյուղերի իրավական գործունեության իրականացումը` համակարգելով աշխատանքները կապված դատական և կատարողական գործընթացների հետ, ներառյալ իրավունքի վերականգնումը և գրավի իրացումը,
- հաճախորդների հետ փոխհարաբերություններում կիրառել արդյունավետ եւ հետևողական հավաքագրման ռազմավարություն՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,
- իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ և ընդունել համապատասխան որոշումներ գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով,
- կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, միջնորդություններ և անհրաժեշտ այլ գրություններ՝ ապահովելով դրանց մուտքագրումը հասցեատեր կազմակերպություններ,
- վերահսկել մասնաճյուղի և ներկայացուցչության կողմից դատական մարմիններին և ՀՀ ԱՆ ՀԿԱԾ ծառայության ներկայացված հայցերի, դիմումների, միջնորդությունների կատարման ժամկետները, ինչպես նաև հետևել դատական և գործադիր մարմինների կողմից դրանց կատարման բնականոն ընթացքին,
- համակարգել մասնաճյուղի և ներկայացուցչության իրավական փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` իրականացնել դրանց վերաբերյալ գործավարությունն ու սահմանված կարգով պահպանումը,
- կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման և բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել բողոքների և դատական գործերի ուսումնասիրություն, արդյունքների հետազոտում, վերլուծություն և ընդհանրացում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ- Բարձրագույն կրթություն, (ցանկալի է տնտեսագիտական կամ իրավաբանական),
- առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:
Գիտելիքներ հետևյալ ոլորտներում` - գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև ՀԿԱԾ-ի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն,
- վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն:
Անհրաժեշտ հմտություններ - համակարգչով աշխատելու (MS Excel և MS Word ծրագրեր) հմտություններ,
- կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
- ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:
Ծանոթացե՛ք դիմելու կարգինՀետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ուղարկել ՀՀ ք. Գորիս, Գուսան Աշոտի 27/3 “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Գորիսի մասնաճյուղ կամ ստորև հղումով.
https://staff.am/syowniki-marzayin-miavori-khndraharowyts-varker-havakagrogh-masnaget
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:
-
Վարկային գործառնությունների մասնագետ
Մինչև 2022-08-26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սպասարկել գլխամասային գրասենյակի վարկային պորտֆելը,
- Ապահովել Ընկերության ներքին իրավական ակտերի և ՀԾ բանկ մուտքագրված վարկատեսակների համապատասխանությունը,
- Իրականացնել տվյալների փոխանցում ԱՔՌԱ և ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր, գրանցել ու կոորդինացնել մասնաճյուղերի հետ ԱՔՌԱ և ՀՀ ԿԲ տվյալների փոփոխությունները,
- Աջակցել ՀԾ բանկ օգտագործողներին, ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և ԱՔՌԱ հարցումների իրականացման գործընթացին:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ- Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
- Աշխատանքի առաջնահերթությունը գնահատելու, ինչպես նաև վերջնաժամկետները պահպանելու կարողություն,
- Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- Կազմակերպչական ձիրք և հաղորդակցվելու կարողություններ,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, Armsoft`ցանկալի է),
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն:
Ծանոթացե՛ք դիմելու կարգինՀետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ներկայացնել ստորև հղումով.
https://staff.am/varkayin-gortsarhnowtyownneri-masnaget-4
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները: