Գյուղատնտեսական "Սուբսիդավորվող" վարկեր

  • Մինչև 36 ամիս
  • 3000000 ֏ - 5000000 ֏

Վարկի հաշվիչ

Նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շուտ գումար ստանալ
Վարկի գումար
֏
3000000 5000000
ամիս
1 ամիս 36 ամիս
  • Ամսական վճար
    ֏
  • Տոկոսադրույք
    13․1 %
  • Գումար
    ֏
-
Տոկոսադրույքի հաշվարկի օրինակ է, միայն տեղեկատվական նպատակով եւ հանրային առաջարկ չէ:

Տեղեկատվություն

  Պայմանները

1. Վարկերի տրամադրման աշխարհագրությունը

ՀՀ

 

2. Վարկի թիրախային շուկան

գյուղատնտեսական գործունեություն իրականացնող 18 տարեկանից բարձր ֆիզիկական անձինք, ԱՁ-ներ, իրավաբանական անձինք, կոոպերատիվներ  
3. Վարկի նպատակը
  • մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում,
  • անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում,
  • գյուղատնտեսական կենդանիների ձեռքբերում1,
  • անասնակերի ձեռքբերում,
  • սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում,
  • գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում,
  • հողի և գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (բացառությամբ 12-րդ կետում  նշված ծրագրերի միջոցով ձեռքվերված/ձեռքբերվող միջոցների) և ծառայությունների ձեռքբերում,
  •  տնամերձ հողամասերում ոռոգման արդիական համակարգերի ներդրում,
  • ագրովերամշակման ոլորտի արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցում և վերակառուցում
 

4. Վարկի գումարը2

3 000 000- 5 000 000 ՀՀԴ

 

5. Վարկի արժույթը և միանվագ տրամադրումը

ՀՀ դրամ

Անկանխիկ

6. Վարկի մարման ժամկետը

Առավելագույնը 36 ամիս3

7. Վարկի տոկոսադրույքը

13․1%  տարեկան,

13․92%՝ փաստացի տոկոսադրույք

Վարկի տոկոսագումարը ՀՀ կառավարության «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համաձայն սուբսիդավորման դեպքում վարկառուներին հասանելի կլինեն հետևյալ տոկոսադրույքերով՝

0% - ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի4 տնտեսվարողների համար

3% - գյուղատնտեսական կոոպերատիվների համար

5% - այլ տնտեսվարողների համար

 Վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրումից հետո կարող է փոփոխվել և սահմանվել ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով, հետևյալ դեպքերում՝

  • վարկի գործողության ընթացքում տվյալ վարկի մասով նախորդ 12 ամիսների կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավել ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում,
  • վարկը ստանդարտ դասով դասակարգված չլինելու (ամսվա վերջին օրվա դրությամբ ժամկետանց օր/օրերի առկայության) դեպքում,
  • վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում,
  • հաճախորդի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիքների և/կամ անհամապատասխանություններ հայտնաբերման դեպքում
  • պայմանագրով սահմանված այլ դեպքերում
  • սույն պայմանների 23-րդ կետով նախատեսված անհրաժեշտ ապահովագրական պայմանագրի չներկայացման դեպքում

Վարկի տոկոսադրույքը կիրառվում է  է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։

8. Վարկի տրամադրման վճարը

Չկա

9. Վարկի ընթացիկ սպասարկման վճարը

Չկա

 

10. Վարկի գումարի մարումները և տոկոսագումարի վճարումները5

  • Վարկի հիմնական գումարը մարվում է ամսական հավասարաչափ վճարումներով՝ բացառությամբ դադարի շրջանի ամիսների
  • Գործարարության տեսակից կախված հնարավոր է  առավելագույնը  6 ամիս դադարի շրջան6
  • Տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս
11. Ապահովագրություն «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի» շրջանակում ապահովագրվող մշակաբույսերի ցանկում7  ներառված պրոդուկտների մշակության նպատակով վարկավորված շահառուները վարկային պայմանագիրը կնքելուց հետո ֆինանսական կառույց պետք է ներկայացնեն տվյալ կամ առաջիկա գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերության հետ կնքված գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրի պատճենը։
12․ Այլ պահանջներ
  • Վարկի տրամադրմանը նախորդող 12 ամիսների ընթացքում վարկառուի վարկային պարտավորությունների մասով  ուշացրած օրերի հանրագումարը ըստ ԱՔՌԱ տեղեկատվության չի գերազանցում 30 օրը
  • Հաճախորդը միաժամանակ չի կարող օգտվել նույն նպատակով ՀՀ կառավարության կողմից  սուբսիդավորվող հետևյալ ծրագրերից՝
  1. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման,
  2. Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման,
  3.  արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման 2021-2023 թվականների
  4.  Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի,
  5.  Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականներին տավարաբուծության զարգացման,
  6. Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման
  7.  Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրերի
 

13. Վարկի ապահովվածությունը

3 000 000-5 000 000 ՀՀ դրամ վարկերի դեպքում՝ 3 երաշխավոր, որոնցից առնվազն երկուսը ապահովված լինեն աշխատավարձով և/կամ փաստաթղթով հիմնավորված այլ եկամտով և առնվազն մեկը լինի վարկառուի ընտանիքի անդամ։ Կարող է/են պահանջվել լրացուցիչ երաշխավոր/ներ` ապահովված աշխատավարձով և/կամ փաստաթղթով հիմնավորված այլ եկամտով կամ անշարժ գույքի սեփականության իրավունքով, գրավ:

*Աշխատավարձի մասին տեղեկատվությունը կարող է լինել տեղեկանք, պայմանագիր, աշխատանքային հրամանի քաղվածք,

 

14. Տուժանքը

  • Ժամկետանց գումարների դեպքում`

0.13%, հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ` յուրաքանչյուր ուշացած օրացուցային  օրվա համար: Մարման վերջնաժամկետն ավարտված լինելու դեպքում տվյալ ամսվա վճարման ենթակա գումար է համարվում վերջին ամսվա վճարվող գումարը:

Տույժերի հաշվարկը սկսվում է մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր մարման կետանցման  օրվանից և դադարում է ժամկետանց պարտավորության ամբողջական մարման  օրը:

  • Վարկի գումարը մասնակի կամ ամբողջությամբ  վաղաժամկետ մարելու դեպքում` 0.0%
*Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

 

1Համաձայն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 18-րդ կետի գյուղատնտեսական կենդանիներ են համարվում` խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ (տավար, գոմեշ, ոչխար, այծ), խոզ, ձի, հավ, հնդկահավ, լոր, սագ, բադ, ճագար, ջայլամ, մեղու, շերամ և այլն, որոնք պահվում են կենդանական ծագման հումքի և մթերքի ստացման նպատակով

2Վարկառուն կարող է ունենալ   1 գյուղատնտեսական «Սուբսիդավորվող»  վարկ։ Գյուղատնտեսական «Սուբսիդավորվող»  և գյուղատնտեսական/բիզնես "Գործընկեր" (նաև եթե առկա  է բիզնես վարկ առանց գրավի գործող վարկ, հանրագումարում դիտարկվում է որպես գյուղատնտեսական/բիզնես "Գործընկեր" վարկ) վարկերի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 5 000 000  ՀՀ դրամը։ Գյուղատնտեսական/ բիզնես «Միկրո» և գյուղատնտեսական/բիզնես  «Մակրո» (ինչպես նաև խմբային երաշխավորություններով ապահոված Միկրո,  Միկրո էքսպրեսս, էքսպրես, էքսպրեսս վարկային գիծ, Մակրո) վարկերի մնացորդային հանրագումարը գյուղատնտեսական «Սուբսիդավորվող» վարկի տրամադրման պահին չի կարող գերազացել  3 000 000 ՀՀԴ , վարկառուները  կարող են  ունենալ նաև Սպառողական վարկ/վարկեր

"3" Վարկի տրամադրման օրից կախված նշված ժամկետը  կարող է միջին հաշվարկով լինել 20 օրով ավելի

4" https://www.arlis.am/documentview.aspx?docID=150917 .

"5" Եթե մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մարման օր է համարվում հաջորդ շաբաթվա նույն օրը և վճարվում է փաստացի վճարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսագումարները

6" «Դադարի շրջան» է համարվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում սահմանված չեն վարկի գումարի մարումներ

"7" «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի» շրջանակում ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ներառված են հետևյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, դեղձ, խնձոր, սալոր,բալ և կեռաս, աշնանացան և գարնանացան հացահատիկ, ձմերուկ և սեխ, կարտոֆիլ

Զգուշացում

• ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

• ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ  ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ`

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 13.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և բացատրությունները'

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

                                                                          

                                                                                որտեղ՝

i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).

A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).

n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.

N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.

Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.

Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.

i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները կամ այլ  կերպ:     Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը հայտնի են կրեդիտավորման պայմանագրից 

Հոդված 14.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը 
1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.

2) եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.

3) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.

4) այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված բանաձևի և տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

 

Հավելված  1

 

Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

 

Ֆիզիկական անձ

  • անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • գյուղատնտեսական բիզնեսի հետ առնչվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (առկայության դեպքում)
  • գյուղատնտեսական տեխնիկայի գրանցման վկայագիր (առկայության դեպքում)
  • բիզնեսում ընդգրկված  գյուղատնտեսական գույքի վերաբերյալ տեղեկանք /վկայագիր (առկայության դեպքում)
  • անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք (ըստ անհրաժեշտության)
  • ընտանիքի կազմի, բնակության վայրի մասին տեղեկանք (ըստ անհրաժեշտության)
  • Աշխատավարձ/եր/ի մասին համապատասխան տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր (տեղեկանք, պայմանագիր, հրամանի քաղվածք, բանկային հաշվի քաղվածք, Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայություն կամ շարժ  և այլն)  և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վարկի պայմանների համաձայն)
  • այլ փաստաթղթեր

ԱՁ և իրավաբանական անձ

  • անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • պետական ռեգիստրի գրանցման վկա­յական
  • հարկ վճարողի հաշվառման համար  (ՀՎՀՀ)
  • լիցենզավորվող գործունեության դեպքում` լիցենզիա
  • հիմնական և շրջանառու միջոցների ցուցակներ (ըստ անհրաժեշտության)
  • գործունեության հետ առնչվող գործող պայմանագրեր և համաձայնագրեր (իրացման, մատակարարման, վարձակալության և այլն`  առկայության դեպքում)
  • հաշիվ ապրանքագրեր, ակտեր, վճարային հանձնարարագրեր կամ պահանջագրեր և այլն (առկայության դեպքում)
  • տեղեկանք հարկային պետական ծառայությունից պարտքերի առկայության մասին (ըստ անհրաժեշտության)
  • ֆինանսական հաշվետվություններ (ըստ անհրաժեշտության)
  • բանկային  հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների շրջանառության վերաբերյալ տեղեկանք (ըստ անհրաժեշտության)
  • արտոնագրային վճար (ԱՎ) վճարողի վկայագիր (առկայության դեպքում)
  • այլ փաստաթղթեր

Իրավաբանական անձի համար նաև

  • կանոնադրություն՝ հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով,
  • տեղեկանք Պետական ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ,
  • Օրենսդրությամբ սահմանված դեպքերում մասնակիցների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշում վարկ ստանալու վերաբերյալ,
  • դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերաբերյալ հայտարարություն (որտեղ պետք է նշվի պարտավորությունների չափերը և վերադարձման ժամկետները),
  • հայտարարություն այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում (10% - ից ավելի) մասնակցություն ունենալու վերաբերյալ
  • Բաժնետիրական Ընկերության դեպքում նաև բաժնետերերի բաժնեմասի վերաբերյալ տեղեկանք
  • Բաց Բաժնետիրական Ընկերության համար` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրված,
  • Փակ Բաժնետիրական Ընկերության համար` բաժնետերերի ռեեստր վարողի կողմից տրված:

Երաշխավոր/ներ

  • անձնագիր/նույնականացման քարտ` և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • Աշխատավարձ/եր/ի մասին համապատասխան տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր (տեղեկանք, պայմանագիր, հրամանի քաղվածք, բանկային հաշվի քաղվածք, Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայություն կամ շարժ  և այլն) տեղեկանք աշխատանքի վայրից և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վարկի պայմանների համաձայն),
  • սեփականության վկայական/ներ (ըստ անհրաժեշտության)
  • այլ փաստաթղթեր
  • գյուղատնտեսական գործունեություն իրականացնող 18 տարեկանից բարձր ֆիզիկական անձինք, ԱՁ-ներ,
  • իրավաբանական անձինք,
  • կոոպերատիվներ

 Վարկային հայտի մերժման հիմքեր  են  հանդիսանում` 
1.    ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
2.    պահանջվող փաստաթղթերի չներկայացումը
3.    ԱՔՌԱ վարկային բյուրոյի և/կամ այլ մասնագիտացված կազմակերպության
տեղեկատվությունը բացասական տեղեկատվությունը
4.    Վարկի մարման համար պահանջվող ապահովվածության   բացակայություն
5.    այլ հիմնավոր պատճառներ