Ակցիա «ՈՍԿԻ»

  • Մինչև 36 ամիս
  • 1000000 ֏ - 5000000 ֏

Վարկի հաշվիչ

Նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շուտ գումար ստանալ
Վարկի գումար
֏
1000000 5000000
ամիս
36 ամիս 36 ամիս
  • Ամսական վճար
    ֏
  • Տոկոսադրույք
    19.9 %
  • Գումար
    ֏
-
Տոկոսադրույքի հաշվարկի օրինակ է, միայն տեղեկատվական նպատակով եւ հանրային առաջարկ չէ:

Տեղեկատվություն

1. Վարկերի տրամադրման աշխարհագրությունը ՀՀ
2. Վարկի թիրախային շուկան ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ ֆիզիկական անձինք
3. Վարկի գումարը 1 000 000 - 5 000 000 ՀՀԴ
4. Վարկի արժույթը և միանվագ տրամադրումը
  • ՀՀ դրամ
  • Անկանխիկ
5. Վարկի գումարի մարումները և տոկոսագումարի վճարումները1

Անուիտետային տարբերակ

  • Վարկի գումարը և տոկոսագումարները մարվում են ամսական հավասարաչափ վճարումներով2
  • Վարկի հիմնական գումարի մարման համար  հնարավոր է առավելագույնը 6 ամիս դադարի շրջան, որը սահմանվում է մարման ժամկետի սկզբում
6. Վարկի մարման ժամկետը 36 ամիս
7. Վարկի տոկոսադրույքը

19․9%

Հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ

8. Վարկի փաստացի տոկոսադրույքը 21․81%
9. Վարկի տրամադրման վճարը Չկա
10. Վարկի  ընթացիկ սպասարկման վճարը Չկա
11. Վարկի ապահովվածությունը/գրավ

Վարկավորում չի իրականացվում՝

  • ոսկյա իրերի գեղարվեստական արժեքների և դրանց ամրացված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի դիմաց,
  • գնդիկաձև կամ սնամեջ (ստուգման համար անհասանելի) ոսկյա իրերի դիմաց,
  • բացառապես սպիտակ ոսկուց պատրաստված ոսկյա իրերի դիմաց
12. Վարկ/գրավ հարաբերակցությունը

մինչև 100%

Ոսկյա իրերի գնահատման գները ըստ հարգերի սահմանվում են Կազմակերպության իրավասու մարմնի կողմից՝ առանձին ներքին իրավական ակտով

13. Գրավադրվող գույքի գնահատումը/վերագնահատումը

Գրավադրվող գույքի գնահատումն իրականացվում է Կազմակերպության և Վարկառուի փոխադարձ համաձայնությամբ` առանց որևէ լրացուցիչ վճարների:

Վերագնահատումը իրականացվում է Կազմակերպության ներքին իրավական ակտերի համաձայն: Գրավադրվող գույքի վերագնահատման պարագայում գծի սահմանաչափի ավելացումը կարող է լինել Կազմակերպության և Վարկառուի փոխադարձ համաձայնությամբ, նվազումը՝ առանց Վարկառուի համաձայնության:
14. Տուժանքը
  • Ժամկետանց գումարների դեպքում`

0.13%, հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ` յուրաքանչյուր ուշացած օրացուցային օրվա համար, բացառությամբ Վարկի ընթացիկ սպասարկման վճարի:

Տույժերի հաշվարկը սկսվում է մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր մարման կետանցման   օրվանից և դադարում է ժամկետանց պարտավորության ամբողջական մարման  օրը: Մարման վերջնաժամկետն ավարտված լինելու դեպքում տվյալ ամսվա վճարման ենթակա գումար է համարվում վերջին ամսվա վճարվող գումարը:

  • Վարկի գումարը մասնակի կամ ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում` 0.0%
Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
15. Վարկի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը Վարկային հայտ ներկայացնելու պահից  առավելագույնը  1 աշխատանքային օրվա ընթացքում
16. Վարկի ձևակերպման և տրամադրման վայրը Արեգակ ՈՒՎԿ ՓԲԸ Երևան, Իջևան, Գյումրի-1, Եղեգնաձոր-1,Աբովյան, Գորիս, Մասիս, Վանաձոր-1, Արթիկ-1,Արմավիր, Էջմիածին,Նոյեմբերյան, Ստեփանավան-1, Արտաշատ-1, Ապարան, Թալին,Սիսիան, Կապան, Վեդի, Գավառ-1,Մեղրի  մասնաճյուղեր

"1. վարկի տրամադրման օրից կախված նշված ժամկետը կարող է միջին հաշվարկով լինել 20 օրով ավելի

"2. եթե մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մարման օր է համարվում ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը"

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ 

  1. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
  2. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է  ՕՐԵՆՔՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ  ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ  ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՇՎԻՆ։
  3. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱՅԼԱՊԵՍ ԿՏՈՒԺԻ ՆԱԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԻՐ ԳՈՒՅՔԻՑ։
  4. ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ՝  

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 13.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և բացատրությունները'

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

                                                                          

                                                                                որտեղ՝

i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).

A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).

n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.

N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.

Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.

Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.

i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները կամ այլ  կերպ:     Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը հայտնի են կրեդիտավորման պայմանագրից 

Հոդված 14.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը 
1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.

2) եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.

3) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.

4) այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված բանաձևի և տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

 

  • Անձնագիր/նույնականացման քարտ
  • ՀԾՀ
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:

1. Կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին է տրամադրում վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։

2․ Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ  պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը՝ դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)՝ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։

3․ Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսը։

4․ Հաճախորդը իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ։

5․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։

6․ Վարկը հաճախորդին տրամադրվում է վարկային պայմանագրի ստորագրումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն դեպքում, երբ Վարկային պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, որի վերաբերյալ իրավուքները ենթակա են պետական գրանցման, ապա վարկը հաճախորդին տրամադրվում է Կազմակերպության գրավի իրավունքի պետական գրանցումից հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Վարկը ստանալու համար հաճախորդը ներկայացնում է իր բանկային/քարտային հաշվեհամարը պարունակող քաղվածք/տեղեկանք։

7․ Վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին Կազմակերպությունը հաճախորդին տեղեկացնում է որոշման կայացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում Կազմակերպությունը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Կազմակերպության  տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

8․ Վարկ ստանալու համար հաճախորդը ներկայացնում իր բանկային/քարտային հաշվի քաղվածք/տեղեկանք։ Վարկի տրամադրման համար նախատեսված օրը վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի բանկային/քարտային հաշվին:

9․ Յուրաքանչյուր վարկի տրամադրումից հետո այդ վարկի մասին ամբողջական տեղեկատվությունը Կազմակերպությունը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, իսկ վարկի գործողության ամբողջ ընթացքում պարբերաբար թարմացվում է վարկի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը։ Վարկային բյուրո ներկայացվող տեղեկատվությունը ներառում է վարկի էական պայմանները, այդ թվում տրամադրված և մարված գումարները, տրամադրման և մարման ժամկետները, տոկոսադրույքը, ինչպես նաև ռիսկի դասը, ժամկետանց օրերը և այլն:

Բոլոր վարկատու ֆինանսական կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա վարկային բյուրոյում ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը: Վարկային պատմությունը հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ` արտացոլելով հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները։

Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։ Վարկային պատմության վատթարացումից խուսափելու, վարկային պատմությունը բարելավելունպատակով հաճախորդին անհրաժեշտ է  վճարումները կատարել պայմանագրով սահմանված ժամանակացույցի համապատասխան և բացառել գործող վարկերի գծով ժամկետանց պարտավությունների առկայությունը։

Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։ Եթե հաճախորդի կարծիքով իր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա հաճախորդը կարող է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո պարզելու համար, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկության աղբյուրը։ Վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների ուղղման նպատակով հաճախորդը կարող է նաև դիմել այն ֆինանսական կազմակերպությանը, որը հանդիսանում է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։

Վարկային պատմության  մասին տեղեկատվությունը ներկայացված է www.abcfinance.am  և www.acra.am ինտերներտային կայքերում։

10․ Վարկի գնահատման համար Կազմակերպությունը կիրառում է վարկունակության/կամ վարկարժանության գնահատման ներքին համակարգ և/կամ ՖԱՅԿՈ սքոր։

Վարկունակության/վարկարժանության գնահատման ներքին  համակարգի վրա հիմնական ազդեցություն ունեցող գործոններն են՝ հաճախորդի զբաղվածության և եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը, դրանց կայունությունը և պարբերականությունը, հավաստող փաստաթղթերի առկայությունը եկամուտների մեծությունը, ծախսերի մեծությունը և կառուցվածքը, այդ թվում գործող վարկերի սպասարկմանն ուղղվող ամսական գումարները, գործող վարկերի ընդհանուր գումարը, քանակը, վարկային հարցումների քանակը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլն, ինչպես նաև ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց վերաբերյալ համանման տեղեկատվությունը։ Նշված գործոնների կիրառումը կարող է տարբերվել ըստ վարկատեսակների:

Վարկունակությունը/վարկարժանությունը բարելավելու նպատակով հաճախորդը պետք է ուշադրություն դարձնի թվարկված գործոնների լավացմանը և խուսափի 12-րդ կետում նշված գործոնների ի հայտ գալուց:

ՖԱՅԿՈ սքոր գնահատականի ձևավորման վերաբերյալ ինֆորմացիան ներկայացված է www.acra.am և www.abcfinance.am ինտերներտային կայքերում։

11․ Վարկի տրամադրման համար դրական գործոններ՝

  • եկամուտների առկայություն
  • վարկունակության բավարար մակարդակ
  • ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն

12․ Վարկի տրամադրման բացասական գործոններն են՝

  • հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
  • պահանջվող փաստաթղթերի չներկայացում
  • ԱՔՌԱ վարկային բյուրոյի և/կամ այլ մասնագիտացված կազմակերպությանտեղեկատվությունը բացասական տեղեկատվություն
  • այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Կազմակերպությանը տրամադրված/հայտարարված տեղեկությունները
  • հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
  • վարկի մարման համար պահանջվող ապահովվածության   բացակայություն
  • այլ հիմնավոր պատճառներ

13․ Հաճախորդը իրավունք ունի Կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած եղանակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կրստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։

14․ «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդին ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է` http/: www.fininfo.am/:

15․ Կողմերի միջև վեճերը կարող են լուծվել դատական կարգով, ՀՀ տարածքում գործող արբիտրաժների միջոցով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով) հասցե՝ 0010 ք․ Երևան Մ․Խորենացու փող․15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ․ փոստ info@fsm․am, հեռախոս՝ (37460) 70-11-11, ֆաքս՝ (37410) 582421։ Ընդ որում, «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն չի հրաժարվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները։

16․ Կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության  համար կարող է  «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։

17․ Կազմակերպությունում վարկային պարտավորությունների գծով լրացուցիչ տեղեկատվության (քաղվածք, տեղեկանք և այլն) տրամադրման դեպքում կիրառվում են հետևյալ սակագները՝ մարված վարկերի գծով մարումից հետո 30 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` մեկ անգամ անվճար, իսկ 31 և ավելի օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), գործող վարկերի գծով` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ամսական մեկ անգամ տեղեկատվության տրամադրումը անվճար յուրաքանչյուր հաճախորդին (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին), իսկ  ամսական մեկից ավելի անգամ տեղեկատվության տրամադրումը 3000 (երեք հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը)` յուրաքանչյուր տրամադրման համար (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)։

Ոսկու 1 գրամի գնահատման արժեքները

Հարգը

Գնահատման արժեքները

375

12 000 ՀՀ դրամ

416

13 300 ՀՀ դրամ

500

16 000 ՀՀ դրամ

583

18 700 ՀՀ դրամ

750

24 000 ՀՀ դրամ 

875

28 000 ՀՀ դրամ 

900

28 800 ՀՀ դրամ 

958

30 700 ՀՀ դրամ 

999

32 000 ՀՀ դրամ