Հաճախ տրվող հարցեր

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԻՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԻ ՀԵՏ

Դուք շարունակում եք մարել Ձեր վարկը և վճարել տոկոսագումարները մինչև Ձեր պարտավորության ամբողջական մարումը։ Բոլոր գործող վարկերը շարունակելու են իրենց գործողությունը մինչև պայմանագրի ժամկետի ավարտը կամ ամբողջական մարումը։ 

ՓՈԽՎԵԼՈՒ՞ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Գործող վարկային պայմանագրերի պայմանները (գործող տոկոսադրույքը, ամսական վճարները, ժամկետները և այլն) մնալու են անփոփոխ մինչ նրանց ժամկետների ավարտը կամ ամբողջական մարումը։ Դուք շարունակում եք կրել պայմանագրով Ձեր ունեցած պարտավորությունները՝ լավ վարկային պատմություն պահպանելու նպատակով։

ՓՈԽՎԵԼՈՒ՞ է ԱՐԴՅՈՔ ԻՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՕՐԸ

Ձեր վարկի մարման օրը մնում է նույնը՝ համաձայն ձեր վարկային պայմանագրի:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՄ ՎՃՐԵԼՈՒ ԻՄ ՎԱՐԿԸ

Վճարումը կարող եք կատարել նույն եղանակներով մասնաճյուղերում կամ վճարային տերմինալների միջոցով։ 

ՓՈԽՎԵԼՈՒ՞ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԸ

Մեր մասնաճյուղերի ցանցն էլ ավելի է ընդլայնվում։ Գործող մասնաճյուղերի հասցեներն ու կոտնակտային տվյալները հետևյալն են` https://aregak.am/contact-us

ՓՈԽՎԵԼՈՒ՞ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ, ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Ընթացակարգերում, վճարման կարգերում կամ ձևերում փոփոխություն լինելու դեպքում մենք նախապես պաշտոնապես կտեղեկացնենք մեր բոլոր հաճախորդներին, ինչպես նաև Ձեզ հետ կապ կհաստատի Ձեզ սպասարկող վարկային մասնագետը

ՓՈԽՎԵԼՈՒ՞ Է ԱՐԴՅՈՔ ԻՆՁ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԸ

Փոփոխության դեպքում նոր վարկային մասնագետն անպայման կապ կհաստատի Ձեզ հետ։

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՆԼ ՈՒՎԿ ԵՎ ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ

Միավորման մասին որոշումը կայացվել է մեր հաճախորդներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելու, մասնաճյուղային ցանցի հասանելիությունն ընդլայնելու, ավելի բազմազան և ճկուն պրոդուկտներ ներկայացնելու, ավելի լավ պայմաններ ապահովելու համար:

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ-Ի ՀԵՏ

ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ն միավորվել է Արեգակ ՈՒՎԿ-ին, որը հանդիսանում է ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ-ի իրավահաջորդը։ Մենք միավորում ենք մեր փորձը ավելի լավ սպասարկում, առավել ընդլայնված մասնաճյուղերի ցանց, ավելի բազմազան պրոդուկտներ և ավելի լավ պայմաններ ապահովելու համար:

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԻՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (այդ թվում նաև ՈՍԿՈՒ) ՀԵՏ

Ձեր կողմից գրավադրված անշարժ և շարժական գույքի գրավադրման պայմաններում լինելու է միայն մեկ փոփոխություն՝ Ձեր գրավադրված գույքը այսուհետ համարվելու է գրավադրված ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ-ի իրավահաջորդ Արեգակ ՈւՎԿ-ում։

Ձեր գրավադրված ոսկին մնալու է նույնքան ապահով, որքան եղել է։ Պարզապես, եթե փոխվում է Ձեզ սպսարկող մասնաճյուղի գործունեության վայրը, ապա փոխվում է նաև Ձեր կողմից գրավադրված գույքի գտնվելու վայրը։ Դուք կարող եք հետ ստանալ այն վարկային պայմանագրի համաձայն՝ ամբողջական մարումը կատարելուց հետո ցանկացած պահի։

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԻՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ձեր վարկային պատմությունը պահպանվում է այնպիսին, ինչպիսին կա տվյալ պահին։ Դուք շարունակում եք կրել պայմանագրով Ձեր ունեցած պարտավորությունները՝ լավ վարկային պատմություն պահպանելու նպատակով։

ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՍՏԱՆԱԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿ

Մենք մշտապես աշխատում ենք առաջարկել ավելի լավ պայմաններով վարկային պրոդուկտներ լավ վարկային պատմություն ունեցող մեր մշտական հաճախորդներին։

ԵՍ ՈՒՆԵՄ ՎԱՐԿԵՐ ԵՎ ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՎԿ ԵՎ ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ-ՈՒՄ։ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՄ։

Երկու ընկերություններում միաժամանակ տարբեր վարկեր ունենալու պարագայում գործող պայմանագրերը շարունակում են իրենց գործողությունը մինչև պայմանագրային ժամկետի ավարտը և ամբողջական մարումը։

Ի՞ՆՉ ՆՈՐ ՎԱՐԿԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ

Մենք մշտապես աշխատում ենք մեր կողմից առաջարկվող վարկային պրոդուկտների բարելավման վրա։ Մեր կողմից մատուցվող վարկային պրոդուկտներին և ծառայություններին ծանոթացեք մեր պաշտոնական կայքում․ www.aregak.am, ինչպես նաև հետևեք մեր էջերին սոցիալական հարթակներում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ՞ Է ԱՐԴՅՈՔ ԳՈՐԾԵԼ ZEPPA ՀԱՎԵԼՎԱԾԸ

Zeppa հավելվածը շարունակելու է իր գործունեությունը։ Հավելվածի մասով փոփոխություններ/թարմացումների վերաբերյալ կտեղեկանաք հետևելով մեր նորություններին պաշտոնական կայքում՝ www.zeppa.am , ինչպես նաև մեր էջերին սոցիալական հարթակներում։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ

Բոլոր կոնտակտային հեռախոսահամարները պահպանվում են։ Դուք կարող եք մեզ հետ կապ հաստատել յուրաքանչյուր աշխատանքային օր 9:00 մինչև 18:00 հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 477 577 , 060 613 030, 094 132 132։

Կամ գրել մեզ  aregak@aregak.am էլ․ հասցեին։