ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կազմակերպության առաքելությունն է նպաստել գերփոքր և փոքր ձեռնարկատերերի տնտեսական զարգացմանը` տրամադրելով բարձրորակ, մատչելի և կայուն ֆինանսական ծառայություններ:
Կազմակերպության տեսլականն է լինել դինամիկ և պատասխանատու ֆինանսական ընկերություն, որը բազմաթիվ վարկատեսակներ է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) իր թիրախային շուկայում:
Կազմակերպության հիմնական նպատակներն են` աջակցել գերփոքր և փոքր ձեռնարկատիրություններին` տրամադրելով մատչելի ֆինանսական ծառայություններ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, վարկերի ծավալների շարունակական ավելացումը, նոր վարկատեսակների ներդնումը, աշխարհագրական ցանցի ընդլայնումը:

Խորհուրդ
Խորհրդի նախագահ Ռոլանդ Ֆերնանդես
Խորհրդի անդամ Ստեվեն-Քրայգ Մովսեսյան
Խորհրդի անդամ Հայկ Պապյան
Խորհրդի անդամ Մագի Նարգիզյան
Խորհրդի անդամ Գայանե Մովսիսյան
Խորհրդի անդամ Ջիմ Կոքս
Գործադիր վարչություն
Գործադիր տնօրեն Մարիամ Եսայան
Ֆինանսական տնօրեն/ Արմինե Աղաջանյան
Գլխավոր հաշվապահ
Վերստուգող
Վերստուգող
Բաժնետեր
UMCOR-ը Միավորված մեթոդիստական եկեղեցու գլոբալ նախարարությունների գլխավոր խորհրդի ներքո գործող միջազգային բարեգործական ընկերություն է: UMCOR-ի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը ներառում են ավելի քան 80 երկրներ: 1994 – 2015թթ ընթացքում UMCOR-ն իր հայաստանանյան ներկայացուցչության միջոցով գործունեություն է ծավալել Հայաստանում, իրականացնելով աղքատության կրճատման եւ սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր: 2015թ-ի մարտին UMCOR-ը հիմնադրել ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամը և իր առաքելությունը փոխանցել նոր ստեղծված տեղական կազմակերպությանը:
ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական հիմնադրամը հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն, որն իրականացնում է բարեգործական ծրագրեր Հայաստանի ողջ տարածքում: ԱՄՔՈՐ Հայաստան հիմնադրամը ԱՐԵԳԱԿ-ի հետ համատեղ արդեն տարիներ շարունակ իրականացնում է ԱՐԵԳԱԿ-ի լավագույն վարկառուների երեխաների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիր: 2015թ-ից առ այսօր փոխհատուցել են ավելի քան 6700 վարկառուների երեխաների ուսման վարձերը ընդհանուր 559.3 մլն ՀՀԴ գումարով:
-
Բաժնետիրոջ կորպորատիվ անվանումը
<<ԱՄՔՈՐ Հայաստան>> բարեգործական հիմնադրամ
-
Գրանցման մանրամասները, գտնվելու վայրը (փոստային հասցեն)
Գրանցված և գործում է համաձայն ՀՀ օրենսդրության: Հասցե` ՀՀ, ք. Երևան, Կարապետ Ուլնեցու 14
-
Բաժնետոմսերի քանակը Տեսակները եւ դասերը
17225 սովորական անվանական
-
Բաժնետիրական կապիտալ
100%
Մեր ներկայությունը
-
25Մասնաճյուղեր
-
10Ներկայացուցչություններ
-
900Համայնքներ

Զարգացման փուլերը
-
2021Գրանցվել է Արմավիրի ներկայացուցչությունը
-
2020Գրանցվել են Վեդիի, Դիիջանի, Սպիտակի և Աշոցքի ներկայացուցչությունները
-
2019Գրանցվել է Մարալիկի ներկայացուցչությունը
-
2018ԱՐԵԳԱԿ-ի 20 ամյակըԱՐԵԳԱԿ-ը տոնել է իր գործունեության 20 ամյակը, որի շրջանակներում իրականացրել է տարատեսակ միջոցառումներ ինչպես հավատարիմ, այնպես էլ նոր հաճախորդների համար: Նույն թվականին բացվել է նաև Կազմակերպության Եղվարդի ներկայացուցչությունը
-
2013ԱՐԵԳԱԿ-ի 15 ամյակըԱՐԵԳԱԿ-ը նշել է իր գործունեության 15 ամյակը: Նույն թվականին բացվել է նաև Կազմակերության Ալավերդու մասնաճյուղը
-
2010Մասնաճյուղերի ցանցի ընդլայնումԱՐԵԳԱԿ-ի մասնաճյուղերի ցանցը ընդլայնվել է՝ ներգրավելով սամանամերձ Բերդ և Ճամբարակ, ինչպես նաև Արթիկ քաղաքները
-
2007Մասնաճյուղերի ցանցՄասնաճյուղեր են հիմնադրվել ՀՀ Թալին, Ապարան, Ստեփանավան, Վանաձոր, Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Կապան, Սիսիան, Գորիս, Արարատ, Աբովյան, Արմավիր, Իջևան, ինչպես նաև ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներում
-
2006ԳրանցումԿենտրոնական բանկի կողմից գրանցվել է որպես "ԱՐԵԳԱԿ” ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ: Գրանցվել են Մասիսի, Արտաշատի, Աշտարակի, Գյումրու, Էջմիածնի մասնաճյուղերը
-
1998Առաջին մասնաճյուղը Երևանում
-
1997ՀիմնադրումՀիմնադրվել է որպես Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտեի (ՄՄՕԿ) միկրովարկային ծրագիր: Վայոց Ձորի մարզում բացվել է առաջին գրասենյակը