Հաճախորդների իրավունքները
Հաճախորդների իրավունքները
Հարգելի հաճախորդներ,
Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել զանգահարելով (374 10) 543628, 543629 հեռախոսահամարներով, կամ ուղարկել aregak@aregak.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև փոստով` “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ, ք.Երևան 0010, Ամիրյան 4/6, թիվ 146, 147, 152 ,153 և 155 տարածքներ հասցեին:
“ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի Հաճախորդների բողոք-պահանջների քննության ընթացակարգ
Հաճախորդի բողոք-պահանջի դիմումի ձև՝ դիմում, և բողոք պահանջների քննության ուղեցույց:
Նաև տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և ԱՐԵԳԱԿ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և ԱՐԵԳԱԿ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են: Բողոք ունենալու դեպքում դուք նախևառաջ պետք է դիմեք ԱՐԵԳԱԿ-ին: ԱՐԵԳԱԿ-ը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: ԱՐԵԳԱԿ-ից պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին: Հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե՝
- բողոք ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր և Դուք չեք ստացել ԱՐԵԳԱԿ-ի պատասխանը,
- Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, կամ
- Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը), կամ
- ԱՐԵԳԱԿ-ի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս, կամ
- Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ, օգոստոսի 2-ից առաջ:
- Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի):
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ՀՀ,0010, ք. Երևան, Մ. Խորենացի 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն,7-րդ հարկ
հեռ.` (+374 60) 70-11-11
Ֆաքս` (+374 10) 582 421
Էլ. հասցե` info@fsm.am
www.fsm.am
Տեղեկացնում ենք, որ ԱՐԵԳԱԿ-ը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ չի կնքել գրավոր համաձայնագիր հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ, դա նշանակում է, որ ԱՐԵԳԱԿ-ը կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել հաշտարարի կողմից ԱՐԵԳԱԿ-ի դեմ կայացված որոշումները:
Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ, չնայած այն իրավասու չէ լուծելու Ձեր և ԱՐԵԳԱԿ-ի միջև վեճերը, սակայն կարող է ԱՐԵԳԱԿ-ի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ ԱՐԵԳԱԿ-ը խախտել է օրենքի պահանջները:
Կենտրոնական բանկ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6, Հեռ՝ (+374 10) 583841, 523852, Էլ. հասցե mcba@cba.am, www.cba.am