Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

«Արեգակ» ՈւՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Արեգակ) պաշտպանում է իր վեբկայքի բովանդակության հեղինակային իրավունքները։
Կայքում տեղադրված ցանկացած տեքստ, պատկեր, գրաֆիկա, տեսանյութ կամ այլ նյութ պատկանում է բացառապես Արեգակին և չի կարող օգտագործվել, արտատպվել կամ տարածվել առանց ընկերության գրավոր համաձայնության։ Բացառություն են կազմում միայն այն տվյալները, որոնք հրապարակային աղբյուրներից են և ազատ տարածման ենթակա։

Ինչպես ենք վերաբերվում ձեր տվյալներին

Արեգակը կարևորում է յուրաքանչյուր այցելուի գաղտնիությունն ու տվյալների անվտանգությունը։ Կայք այցելելու համար անձնական տվյալների տրամադրում պարտադիր չէ։ Մենք չենք հավաքում այցելուների մասին տվյալներ, եթե դրանք չեն տրամադրվել կամավոր՝ օրինակ՝ հետադարձ կապի ձևի միջոցով։

Տրամադրված տվյալները օգտագործվում են միայն այն նպատակներով, որոնց համար տրամադրվել են, և երբեք չեն վաճառվում կամ փոխանցվում երրորդ կողմերի առևտրային շահերին։

Տեղեկատվության օգտագործման նպատակներ

Կայքում մենք կարող ենք հավաքել ոչ անձնավորված տեխնիկական տվյալներ, ինչպիսիք են․

  • այցելուների ընդհանուր քանակը,

  • դիտված էջերի վիճակագրությունը,

  • բրաուզերի տեսակը և օգտագործվող սարքը։

Այս տեղեկատվությունը օգտագործվում է բացառապես կայքի աշխատանքը բարելավելու և օգտատերերի փորձը բարձրացնելու համար։

Cookie և այլ տեխնոլոգիաներ

Կայքում կիրառվում են cookie ֆայլեր, որոնք օգնում են հասկանալ՝ ինչպես են այցելուները օգտվում կայքից։ Այս ֆայլերը չեն պարունակում անձնական նույնականացնող տվյալներ և կիրառվում են միայն վերլուծական նպատակներով։
Ցանկության դեպքում cookie-ները կարող եք անջատել ձեր բրաուզերի կարգավորումներից, սակայն հնարավոր է որոշ գործառույթներ սահմանափակվեն։

Աշխատանքի հայտերի ներկայացում

Կարիերայի բաժնում լրացված ինքնակենսագրականներն ու ուղեկցող նամակները կիրառվում են միայն ընկերության աշխատանքի ընդունման գործընթացում և չեն փոխանցվում երրորդ անձանց։

Երեխաների տվյալներ

Արեգակը չի հավաքում և չի մշակում մինչև 18 տարեկան անձանց մասին տվյալներ և չի առաջարկում ծառայություններ անչափահասներին։

Տեղեկատվության անվտանգություն

Արեգակը կիրառում է արդի տեխնիկական և կազմակերպական միջոցներ, որպեսզի պաշտպանված լինի կայքով փոխանցված ցանկացած տեղեկատվություն։

Քաղաքականության թարմացումներ

Այս պայմանները կարող են փոփոխվել։ Թարմացված տարբերակները հրապարակվում են կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

Հարցերի կամ մեկնաբանությունների համար կարող եք կապվել մեզ հետ.
Հեռախոս՝ 015 770 770
Էլ․ փոստ՝ info@aregak.am