Անշարժ գույքի գրավով վարկեր

  • Մինչև 120 ամիս
  • 1000000 ֏ - 20000000 ֏

Վարկի հաշվիչ

Նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շուտ գումար ստանալ
Վարկի գումար
֏
1000000 20000000
ամիս
12 ամիս 120 ամիս
  • Ամսական վճար
    ֏ - ֏
  • Տոկոսադրույք
    18.5 % - 20.5 %
  • Գումար
    ֏
-
Տոկոսադրույքի հաշվարկի օրինակ է, միայն տեղեկատվական նպատակով եւ հանրային առաջարկ չէ:

Տեղեկատվություն

  Պայմանները

1. Վարկերի տրամադրման աշխարհագրությունը

ՀՀ 

2. Թիրախային շուկան

ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ տնտեսվարող անձինք

3. Վարկի գումարը1

 1 000 000-20 000 000  ՀՀ դրամ՝ Գոտի 1-ում ներառված բնակավայրերում  գտնվող անշարժ գույքերի դեպքում

 1 000 000-10 000 000  ՀՀ դրամ՝ Գոտի 2-ում ներառված բնակավայրերում գտնվող անշարժ գույքերի դեպքում

 

Գոտի 1-ում ներառված քաղաքներ` Երևան,Աշտարակ,Աբովյան, Էջմիածին,Մասիս, գյուղեր` Առինջ, Ձորաղբյուր, Ջրվեժ, Այնթապ, Գեղանիստ, Գետափնյա, Խաչփառ Զովունի,Պռոշյան,Քասախ, Մուղնի

Գոտի 2-ում ներառված են  ՀՀ այն համայնքները, որոնք ներառված չեն Գոտի 1-ում։

4. Վարկի արժույթը և միանվագ տրամադրումը

  • ՀՀ դրամ
  • Անկանխիկ

5. Վարկի մարման ժամկետը2

Մինչև 120  ամիս

6. Վարկի տոկոսադրույքը

Փաստաթղթավորված եկամուտների դեպքում

Այլ եկամուտների դեպքում                                                                                                                                                                                                                                                                      

18․5%

20․5%

 

Աշխատավարձ/եր/ի (տեղեկանք, պայմանագիր, աշխատանքային հրամանի քաղվածք, բանկային հաշվի վերջին  3 ամսվա քաղվածք կամ շարժ,  «Նորք»  ՓԲԸ–ի զեկույց և այլն)  կամ եկամուտների (առնվազն 6 ամիս ժամկետով կնքված նոտարական վավերացմամբ վարձակալության պայմանագիր, մասնագիտական թոշակ)   մասին համապատասխան տեղեկատվություն) ներկայացնելու դեպքում: Աշխատանքային եկամտի դեպքում վարկառուն  տվյալ աշխատավայրում պետք է ունենա առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ:

Որպես փաստաթղթավորված եկամուտներ չդիտարկվող այլ եկամուտներ

Հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ

7. Վարկի փաստացի տոկոսադրույքի 21.32%-28.65%

8. Այլ պահանջներ

ԸՊԵ≤ 50%*

*Ընդհանուր վարկային պարտավորությունների (միջին ամսական, ներառյալ նաև սույն պայմանների շրջանակներում դիտարկվող) և զուտ եկամուտների հարաբերակցություն, հաշվարկվում է ընդհանուր տնտեսություն վարող բոլոր անդամների եկամուտների և պարտավորությունների մասով
Ֆայկո≥ 600 կամ առկա չէ                                                                                                                                                                                                                                                      
9. Վարկ/գրավ հարաբերակցությունը

Գոտի 1-գույքի գնահատված լիկվիդային արժեքի մինչև 70%-ը

Գոտի 2-գույքի գնահատված լիկվիդային արժեքի մինչև 50%-ը
10. Վարկի տրամադրման վճարը

2% միանվագ

հաշվարկվում է տրամադրվող վարկի գումարի նկատմամբ և գանձվում  վարկի տրամադրման պահին

11. Վարկի ընթացիկ սպասարկման վճարը

Չկա

12. Վարկի գումարի մարումները և տոկոսագումարի վճարումները3

  • Անուիտետային տարբերակ՝  Վարկի հիմնական գումարն ու տոկոսագումարը մարվում են ամսական հավասարաչափ վճարումներով
  • Դիֆերենցված տարբերակ՝  Վարկի հիմնական գումարը մարվում է ամսական հավասարաչափ վճարումներով, տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս
13. Վարկի ապահովվածությունը
  • Անշարժ գույք (առանձնատուն բնակարան,  առևտրային, արտադրական, հասարակական նշանակության գույքեր, Գոտի 1-ում գտնվող հողամաս, ավտոտնակ (ավտոտնակի հողամասի սեփականության իրավունքի առկայության դեպքում), ավտոկայանատեղի),
  • գրավադրում առավելագույնը 180 ամիս ժամկետով, ոչ ավելի քան գրավի լիկվիդային արժեքի 50%-ը
  • կախված գրավի տեսակից` ապահովագրություն
  • գնահատում անկախ գնահատողի կողմից մինչև գրավադրումը
  • գնահատման և գրավադրման ծախսերը կատարվում են վարկառուի/գրավատուի կողմից

Այլ  լրացուցիչ գրավ և/կամ  երաշխավոր(ներ)` կախված վարկի գնահատման արդյունքներից

14. Գրավի առարկայի նկատմամբ պահանջները

Գրավադրվող անշարժ գույքը՝

1. պետք է ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի), բացառությամբ հողամասերի, ավտոտնակների, ավտոկայանատեղիի

2.  չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի տարածքում,

3. չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում,

4.  չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում։

5.առանձնատուն լինելու դեպքում չպետք է ունենա ընդհանուր բակային տարածք, ընդհանուր կամ համատեղ սեփականություն այլ գույքերի հետ

6.  գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն լինելու դեպքում գրավադրվում է ամբողջությամբ:
15. Տուժանքը
  • Ժամկետանց գումարների դեպքում`

0.13%, հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ` յուրաքանչյուր ուշացած օրացուցային օրվա համար:

Տույժերի հաշվարկը սկսվում է մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր մարման կետանցման   օրվանից և դադարում է ժամկետանց պարտավորության ամբողջական մարման  օրը: Մարման վերջնաժամկետն ավարտված լինելու դեպքում տվյալ ամսվա վճարման ենթակա գումար է համարվում վերջին ամսվա վճարվող գումարը:

 

  • Վարկի գումարը մասնակի կամ ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում` 0.0%

 

*Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

16.Վարկի վերաբերյալ որոշման կայացման ժամկետ

8 աշխատանքային օր,

(պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո)
17.Վարկի վերաբերյալ որոշման վավերականության ժամկետ 15 աշխատանքային օր,
18. Վարկի գումարի տրամադրման ժամկետ

2 աշխատանքային օր`

գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո
19.Գրավադրման համար իրականացվող ծախսեր4

Բացի սույն պայմաններում նշված միջնորդավճարներից, վարկառուն իրականացնելու է նաև հետևյալ ծախսերը    (1 գրավի դեպքում)

  • գույքի գնահատման վճար՝ 5,000 - 25,000 ՀՀ դրամ (բնակարանի և բնակելի տան համար)։ Վճարը կարող է փոփոխվել՝ կախված գրավի տեսակից
  • միասնական տեղեկանք՝ մինչև 10,300 ՀՀ դրամ
  • նոտարական վավերացման վճարներ՝ մինչև 15,000 ՀՀ դրամ
  • գրավի իրավունքի գրանցում՝ մինչև 26,300 ՀՀ դրամ

 

Կազմակերպության հետ համագործակցող գնահատող ընկերություններն են՝

 «Ա․ Գ Բորսա» ՍՊԸ -Սակագներ

«Ալտա Վիպ»ՍՊԸ-Սակագներ

«Արմեքս» ՍՊԸ-Սակագներ

«ՎիԷմԱրՓի» ՍՊԸ-Սակագներ

«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-Սակագներ

«Ֆինլոու» ՍՊԸ-Սակագներ

«Ամինտաս Գրուպ»  ՍՊԸ-Սակագներ

1. Վարկառուի երաշխավորություններով ապահովված և/կամ առանց ապահովության/գրավի Գյուղատնտեսական/բիզնես վարկերի  (այդ թվում նաև նախկին պայմանների համաձայն տրամադրված նմանատիպ վարկերի)  մնացորդային հանրագումարը Սպառողական «Գրավ» վարկի տրամադրման պահին չի կարող գերազանցել  3 000 000 ՀՀԴ, վարկառռւն կարող է ունանալ նաև Սպառողական վարկ/վարկեր

2Վարկի տրամադրման օրից կախված նշված ժամկետը  կարող է միջին հաշվարկով լինել 20 օրով ավել

3. եթե մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մարման օր է համարվում ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը և վճարվում է փաստացի մարման օրվա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը

4.  Ներկայացված ծախսերը  կարող են փոփոխվել՝ կախված գրավի տեսակից։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ 

  1. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
  2. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է  ՕՐԵՆՔՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ  ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ  ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՇՎԻՆ։
  3. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱՅԼԱՊԵՍ ԿՏՈՒԺԻ ՆԱԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԻՐ ԳՈՒՅՔԻՑ։
  4. ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ՝  

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 13.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և բացատրությունները'

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

                                                                          

                                                                                որտեղ՝

i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).

A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).

n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.

N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.

Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.

Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.

i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:

Հոդված 14.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը 
1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.

2) եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.

3) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.

4) այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված բանաձևի և տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:


Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

1. Ֆիզիկական անձ վարկառու

  •  անձնագիր կամ նույնականացման քարտ (ՆՔ), 
  •  եթե անձը ՆՔ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ)  կամ ՀԾՀ տրամադրելու մասին տեղեկանք կամ ՀԾՀ տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք
  •  ընտանիքի կազմի, բնակության վայրի մասին տեղեկանք (ըստ անհրաժեշտության) 
  • Աշխատավարձ/եր/ի մասին համապատասխան տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր (տեղեկանք, պայմանագիր, հրամանի քաղվածք, բանկային հաշվի քաղվածք, Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայություն կամ շարժ  և այլն)  և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վարկի պայմանների համաձայն) այլ փաստաթղթեր 
  • գրավադրվող անշարժ գույքի նախնական գնահատման հաշվետվություն
  • այլ փաստաթղթեր

Անշարժ գույքի գրավով վարկի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր՝

  • գրավադրվող անշարժ գույքի գնահատման վերջնական հաշվետվություն
  • տեղեկանք ՀՀԿԱ Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տարածքային ստորաբաժանումից՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ 


Երաշխավոր/ներ

  •   անձնագիր/նույնականացման քարտ, սոցիալական քարտ կամ քարտ չունենալու մասին տեղեկանք 
  •   Աշխատավարձ/եր/ի մասին համապատասխան տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր (տեղեկանք, պայմանագիր, հրամանի քաղվածք, բանկային հաշվի քաղվածք, Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայություն կամ շարժ  և այլն)  և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վարկի պայմանների համաձայն)
  •  սեփականության վկայական/ներ (ըստ անհրաժեշտության)
  • այլ փաստաթղթեր 


Գրավատու/ներ

  •  անձնագիր/նույնականացման քարտ, սոցիալական քարտ
  • ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու/կնոջ մահվան) վկայական  (առկայության դեպքում)գրավադրվող գույքի սեփականության վկայական/ներ և դրանց հիմքերը (ըստ անհրաժեշտության)
  • գրավադրվող գույքի ապահովագրական պայմանագիր՝ ըստ անհրաժեշտության (վարկի տրամադրումը հաստատելու դեպքում)
  •  այլ փաստաթղթեր 

ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ տնտեսվարող անձինք

  1. Կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին է տրամադրում վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
  2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ  պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը՝ դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)՝ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
  3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսը։
  4. Հաճախորդը իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ։
  5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
  6. Վարկը հաճախորդին տրամադրվում է վարկային պայմանագրի ստորագրումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն դեպքում, երբ Վարկային պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, որի վերաբերյալ իրավուքները ենթակա են պետական գրանցման, ապա վարկը հաճախորդին տրամադրվում է Կազմակերպության գրավի իրավունքի պետական գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Վարկը ստանալու համար հաճախորդը ներկայացնում է իր բանկային/քարտային հաշվեհամարը պարունակող քաղվածք/տեղեկանք։
  7. Վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին Կազմակերպությունը հաճախորդին տեղեկացնում է որոշման կայացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում Կազմակերպությունը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Կազմակերպության  տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  8. Վարկ ստանալու համար հաճախորդը ներկայացնում իր բանկային/քարտային հաշվի քաղվածք/տեղեկանք։ Կրեդիտի տրամադրման համար նախատեսված օրը կրեդիտի գումարը փոխանցվում է հաճախորդի բանկային/քարտային հաշվին:
  9. Հաճախորդի մասին տեղեկատվությունը Կազմակերպությունը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, իսկ վարկի գործողության ամբողջ ընթացքում պարբերաբար թարմացվում է վարկի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը։ Բոլոր վարկատու ֆինանսական կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա վարկային բյուրոյում ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։ Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։ Վարկային պատմության կամ սքոր գնահատականի վատթարացումից խուսափելու նպատակով հաճախորդին անհրաժեշտ է  վճարումները կատարել պայմանագրով սահմանված ժամանակացույցի համապատասխան և բացառել գործող վարկերի գծով ժամկետանց պարտավությունների առկայությունը։ Վարկային պատմության  մասին տեղեկատվությունը ներկայացված է www.absfinance.am և www.acra.am ինտերներտային կայքերում։
  10. Վարկի գնահատման համար Կազմակերպությունը կիրառում է եկամուտների և ծախսերի գնահատման համակարգ և/կամ վարկարժանության գնահատման ներքին համակարգ և/կամ ՖԱՅԿՈ սքոր։ Եկամուտների և ծախսերի գնահատման համակարգ և/կամ վարկարժանության գնահատման ներքին  համակարգի վրա հիմնական ազդեցություն ունեցող գործոններն են՝ հաճախորդի զբաղվածության և եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը, դրանց կայունությունը և պարբերականությունը, հավաստող փաստաթղթերի առկայությունը եկամուտների մեծությունը, ծախսերի մեծությունը և կառուցվածքը, այդ թվում գործող վարկերի սպասարկմանն ուղղվող ամսական գումարները, գործող վարկերի ընդհանուր գումարը, քանակը, վարկային հարցումների քանակը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլն, ինչպես նաև ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց վերաբերյալ համանման տեղեկատվությունը։ ՖԱՅԿՈ սքոր գնահատակի ձևավորման վերաբերյալ ինֆորմացիան ներկայացված է https://acra.am/  ինտերներտային կայքում։
  11. Վարկի տրամադրման համար դրական գործոններ՝
    • Եկամուտների առկայություն
    • Վարկունակության բավարար մակարդակ
    • Ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն
  12. Վարկի տրամադրման բացասական գործոններն են՝
    • Հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
    • պահանջվող փաստաթղթերի չներկայացում
    • ԱՔՌԱ վարկային բյուրոյի և/կամ այլ մասնագիտացված կազմակերպությանտեղեկատվությունը բացասական տեղեկատվություն
    • այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Կազմակերպությանը տրամադրված/հայտարարված տեղեկությունները
    • հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
    • վարկի մարման համար պահանջվող ապահովվածության   բացակայություն
    • այլ հիմնավոր պատճառներ
  13. Հաճախորդը իրավունք ունի Կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած եղանակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կրստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
  14. «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդին ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է http/: www.fininfo.am/:
  15. Կողմերի միջև վեճերը կարող են լուծվել դատական կարգով, ՀՀ տարածքում գործող արբիտրաժների միջոցով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով) հասցե՝ 0010 ք․ Երևան Մ․Խորենացու փող․15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ․ փոստ info@fsm@am, հեռախոս՝ (37460) 70-11-11, ֆաքս՝ (37410) 582421։ ։ Ընդ որում, «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն չի հրաժարվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները։
  16. Կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության  համար կարող է  «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
  17. Կազմակերպությունում վարկային պարտավորությունների գծով լրացուցիչ տեղեկատվության (քաղվածք, տեղեկանք և այլն) տրամադրման դեպքում կիրառվում են հետևյալ սակագները՝ մարված վարկերի գծով մարումից հետո 30 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` մեկ անգամ անվճար, իսկ 31 և ավելի օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), գործող վարկերի գծով` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ամսական մեկ անգամ տեղեկատվության տրամադրումը անվճար յուրաքանչյուր հաճախորդին (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին), իսկ  ամսական մեկից ավելի անգամ տեղեկատվության տրամադրումը 3000 (երեք հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը)` յուրաքանչյուր տրամադրման համար (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)։