Արևային վարկեր

  • Մինչև 120 ամիս
  • Մինչև 10000000 ֏

Վարկի հաշվիչ

Նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորինս շուտ գումար ստանալ
Վարկի գումար
֏
1 10000000
ամիս
1 ամիս 120 ամիս
  • Ամսական վճար
    ֏
  • Տոկոսադրույք
    10 %
  • Գումար
    ֏
-
Տոկոսադրույքի հաշվարկի օրինակ է, միայն տեղեկատվական նպատակով եւ հանրային առաջարկ չէ:

Տեղեկատվություն

Պայմանները

1. Վարկերի տրամադրման աշխարհագրությունը

ՀՀ 

2. Վարկի թիրախային շուկան

ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ  ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, ովքեր հետաքրքրված են էլեկտրական և ջերմային էներգիայի արևային և/կամ էներգախնայող համակարգերի ձեռքբերմամբ

3. Վարկի գումարը

մինչև  3 000 000 ՀՀ դրամ՝ ֆիզիկական անձանց դեպքում

մինչև 10 000 000 ՀՀ դրամ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում

4. Վարկի արժույթը և միանվագ տրամադրումը

  • ՀՀ դրամ
  • Անկանխիկ

5. Վարկի մարման ժամկետը

12 - 120 ամիս1

6. Վարկի տոկոսադրույքը

10% տարեկան

Հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ

7. Վարկի փաստացի տոկոսադրույքը 14․63-17․49%

8. Վարկի տրամադրման վճարը

1.0%,

հաշվարկվում է տրամադրվող վարկի գումարի նկատմամբ և գանձվում միանվագ` վարկի տրամադրման պահին

9. Վարկի ամսական սպասարկման վճարը

0.2%

Հաշվարկվում է տրամադրված վարկի գումարի նկատմամբ և գանձվում ամսական կտրվածքով։ Վարկի  ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում, եթե փաստացի մարման օրը չի համընկնում Մարման ժամանակացույցով սահմանված օրվա հետ, ապա վերջին ամսվա սպասարկման վճարը հաշվարկվում է օրական կտրվածքով՝ փաստացի մարված օրվան նախորդող ժամանակացույցով սահմանված մարման օրից մինչև փաստացի մարման օրն ընկած ժամանակահատվածի համար։

10. Վարկի գումարի մարումները և տոկոսագումարի վճարումները2

  • Անուիտետային տարբերակ՝  Վարկի հիմնական գումարն ու տոկոսագումարը մարվում են ամսական հավասարաչափ վճարումներով
  • Դիֆերենցված տարբերակ՝  Վարկի հիմնական գումարը մարվում է ամսական հավասարաչափ վճարումներով

11. Վարկի ապահովվածությունը

  • Ներդրվող արևային համակարգը,

կարող է պահանջվել նաև 1-2 երաշխավոր

Որպես երաշխավոր կարող են հանդես գալ վարկառու իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամը, մասնակից կամ բաժնետեր հանդիսացող անձը/անձինք

12. Տուժանքը

  • Ժամկետանց գումարների դեպքում`

0.13% հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի (ներառյալ վարկի գումար, տոկոսագումար, սպասարկման վճար` առկայության դեպքում) նկատմամբ` յուրաքանչյուր ուշացած օրացուցային  օրվա համար, բացառությամբ Վարկի ընթացիկ սպասարկման վճարի:  Մարման վերջնաժամկետն ավարտված լինելու դեպքում տվյալ ամսվա վճարման ենթակա գումար է համարվում վերջին ամսվա վճարվող գումարը: Տույժերի հաշվարկը սկսվում է մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր մարման ուշացման օրվանից և դադարում է ժամկետանց պարտավորության ամբողջական մարման  օրը:

  • Վարկի գումարը մասնակի կամ ամբողջությամբ վաղաժամկետ մարելու դեպքում` 0.0%

*Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

13․Վարկի վերաբերյալ որոշման կայացման ժամկետ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր

1․  Վարկի տրամադրման օրից կախված նշված ժամկետը  կարող է միջին հաշվարկով լինել 20 օրով ավել

2. եթե մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մարման օր է համարվում ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը և վճարվում է փաստացի մարման օրվա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը"

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ 

  1. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
  2. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է  ՕՐԵՆՔՒ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ  ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ  ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՇՎԻՆ։
  3. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱՅԼԱՊԵՍ ԿՏՈՒԺԻ ՆԱԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԻՐ ԳՈՒՅՔԻՑ։
  4. ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՍՏՈՐԵՎ՝  

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 13.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և բացատրությունները'

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

                                                                          

                                                                                որտեղ՝

i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).

A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).

n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.

N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.

Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.

Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.

i -ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը, կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:

Հոդված 14.       Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը 
1. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է կրեդիտավորման պայմանագրի կնքման պահին՝ ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

2. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.

2) եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.

3) կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.

4) այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված բանաձևի և տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ  ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՏԵՂ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

 

 

Հաճախորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկ

 

Ֆիզիկական անձ

  • անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ (առկայության դեպքում)

  • գյուղատնտեսական բիզնեսի հետ առնչվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (առկայության դեպքում)

  • գյուղատնտեսական տեխնիկայի գրանցման վկայագիր (առկայության դեպքում)

  • բիզնեսում ընդգրկված  գյուղատնտեսական գույքի վերաբերյալ տեղեկանք /վկայագիր (առկայության դեպքում)

  • անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք (ըստ անհրաժեշտության)

  • ընտանիքի կազմի, բնակության վայրի մասին տեղեկանք (ըստ անհրաժեշտության)

  • այլ փաստաթղթեր

 

ԱՁի և իրավաբանական անձ

  • անձնագիր/նույնականացման քարտ և սոցիալական քարտ (առկայության դեպքում)

  • պետական ռեգիստրի գրանցման վկա­յական

  • հարկ վճարողի հաշվառման համար  (ՀՎՀՀ)

  • լիցենզավորվող գործունեության դեպքում` լիցենզիա

  • հիմնական և շրջանառու միջոցների ցուցակներ (ըստ անհրաժեշտության)

  • գործունեության հետ առնչվող գործող պայմանագրեր և համաձայնագրեր (իրացման, մատակարարման, վարձակալության և այլն` առկայության դեպքում)

  • հաշիվ ապրանքագրեր, ակտեր, վճարային հանձնարարագրեր կամ

պահանջագրեր և այլն (առկայության դեպքում)

  • տեղեկանք հարկային պետական ծառայությունից պարտքերի առկայության մասին (ըստ անհրաժեշտության)

  • ֆինանսական հաշվետվություններ (ըստ անհրաժեշտության)

  • բանկային  հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների շրջանառության վերաբերյալ տեղեկանք (ըստ անհրաժեշտության)

  • արտոնագրային վճար (ԱՎ) վճարողի վկայագիր (առկայության դեպքում)

Իրավաբանական անձի համար` նաև

  • կանոնադրություն՝ հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով,

  • տեղեկանք Պետական ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ,

գմասնակիցների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշում վարկ ստանալու վերաբերյալ,

  • դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերաբերյալ հայտարարություն (որտեղ պետք է նշվի պարտավորությունների չափերը և վերադարձման ժամկետները),

  • հայտարարություն այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում (10% - ից ավելի) մասնակցություն ունենալու վերաբերյալ

Բաժնետիրական Ընկերության դեպքում նաև բաժնետերերի բաժնեմասի վերաբերյալ տեղեկանք

Ÿ  Բաց Բաժնետիրական Ընկերության համար` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրված,

Ÿ  Փակ Բաժնետիրական Ընկերության համար` բաժնետերերի ռեեստր վարողի կողմից տրված:

 

Երաշխավոր/ներ

  • անձնագիր/նույնականացման քարտ` և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • տեղեկանք աշխատանքի վայրից և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վերջին 6 ամիսների ընթացքում Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայությունն կամ պարբերաբար եկամտի առկայությունը հավաստող բանկի քաղվածք վերջին 3 ամիսների համար), սեփականության վկայական/ներ 

Երաշխավոր/ներ

  • անձնագիր/նույնականացման քարտ` և սոցիալական քարտ (առկայության դեպքում)
  • տեղեկանք աշխատանքի վայրից և/կամ եկամտի այլ աղբյուրների մասին վկայող փաստաթղթեր (վերջին 6 ամիսների ընթացքում Նորք տեղեկատվական համակարգում եկամտի առկայությունն կամ պարբերաբար եկամտի առկայությունը հավաստող բանկի քաղվածք վերջին 3 ամիսների համար), սեփականության վկայական/ներ 
  • 18 տարեկանից բարձր անհատ ձեռնարկատերեր
  • գյուղատնտեսական գործունեություն իրականացնող 18 -տարեկանից բարձր ֆիզիկական անձինք:
  • ՀՀ-ում հաշվառված իրավաբանական  անձինք
  1. Կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին է տրամադրում վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
  2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ  պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը՝ դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)՝ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
  3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսը։
  4. Հաճախորդը իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ։
  5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
  6. Վարկը հաճախորդին տրամադրվում է վարկային պայմանագրի ստորագրումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն դեպքում, երբ Վարկային պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, որի վերաբերյալ իրավուքները ենթակա են պետական գրանցման, ապա վարկը հաճախորդին տրամադրվում է Կազմակերպության գրավի իրավունքի պետական գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Վարկը ստանալու համար հաճախորդը ներկայացնում է իր բանկային/քարտային հաշվեհամարը պարունակող քաղվածք/տեղեկանք։
  7. Վարկի վերաբերյալ կայացված որոշման մասին Կազմակերպությունը հաճախորդին տեղեկացնում է որոշման կայացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում Կազմակերպությունը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել Կազմակերպության  տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  8. Վարկ ստանալու համար հաճախորդը ներկայացնում իր բանկային/քարտային հաշվի քաղվածք/տեղեկանք։ Կրեդիտի տրամադրման համար նախատեսված օրը կրեդիտի գումարը փոխանցվում է հաճախորդի բանկային/քարտային հաշվին:
  9. Հաճախորդի մասին տեղեկատվությունը Կազմակերպությունը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, իսկ վարկի գործողության ամբողջ ընթացքում պարբերաբար թարմացվում է վարկի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը։ Բոլոր վարկատու ֆինանսական կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա վարկային բյուրոյում ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։ Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։ Վարկային պատմության կամ սքոր գնահատականի վատթարացումից խուսափելու նպատակով հաճախորդին անհրաժեշտ է  վճարումները կատարել պայմանագրով սահմանված ժամանակացույցի համապատասխան և բացառել գործող վարկերի գծով ժամկետանց պարտավությունների առկայությունը։ Վարկային պատմության  մասին տեղեկատվությունը ներկայացված է www.absfinance.am և www.acra.am ինտերներտային կայքերում։
  10. Վարկի գնահատման համար Կազմակերպությունը կիրառում է եկամուտների և ծախսերի գնահատման համակարգ և/կամ վարկարժանության գնահատման ներքին համակարգ և/կամ ՖԱՅԿՈ սքոր։ Եկամուտների և ծախսերի գնահատման համակարգ և/կամ վարկարժանության գնահատման ներքին  համակարգի վրա հիմնական ազդեցություն ունեցող գործոններն են՝ հաճախորդի զբաղվածության և եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը, դրանց կայունությունը և պարբերականությունը, հավաստող փաստաթղթերի առկայությունը եկամուտների մեծությունը, ծախսերի մեծությունը և կառուցվածքը, այդ թվում գործող վարկերի սպասարկմանն ուղղվող ամսական գումարները, գործող վարկերի ընդհանուր գումարը, քանակը, վարկային հարցումների քանակը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլն, ինչպես նաև ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց վերաբերյալ համանման տեղեկատվությունը։ ՖԱՅԿՈ սքոր գնահատակի ձևավորման վերաբերյալ ինֆորմացիան ներկայացված է https://acra.am/  ինտերներտային կայքում։
  11. Վարկի տրամադրման համար դրական գործոններ՝
    • Եկամուտների առկայություն
    • Վարկունակության բավարար մակարդակ
    • Ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն
  12. Վարկի տրամադրման բացասական գործոններն են՝
    • Հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը
    • պահանջվող փաստաթղթերի չներկայացում
    • ԱՔՌԱ վարկային բյուրոյի և/կամ այլ մասնագիտացված կազմակերպությանտեղեկատվությունը բացասական տեղեկատվություն
    • այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Կազմակերպությանը տրամադրված/հայտարարված տեղեկությունները
    • հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
    • վարկի մարման համար պահանջվող ապահովվածության   բացակայություն
    • այլ հիմնավոր պատճառներ
  13. Հաճախորդը իրավունք ունի Կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած եղանակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կրստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
  14. «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդին ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է http/: www.fininfo.am/:
  15. Կողմերի միջև վեճերը կարող են լուծվել դատական կարգով, ՀՀ տարածքում գործող արբիտրաժների միջոցով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով) հասցե՝ 0010 ք․ Երևան Մ․Խորենացու փող․15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ․ փոստ info@fsm@am, հեռախոս՝ (37460) 70-11-11, ֆաքս՝ (37410) 582421։ ։ Ընդ որում, «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն չի հրաժարվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները։
  16. Կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության  համար կարող է  «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
  17. Կազմակերպությունում վարկային պարտավորությունների գծով լրացուցիչ տեղեկատվության (քաղվածք, տեղեկանք և այլն) տրամադրման դեպքում կիրառվում են հետևյալ սակագները՝ մարված վարկերի գծով մարումից հետո 30 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` մեկ անգամ անվճար, իսկ 31 և ավելի օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), գործող վարկերի գծով` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ամսական մեկ անգամ տեղեկատվության տրամադրումը անվճար յուրաքանչյուր հաճախորդին (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին), իսկ  ամսական մեկից ավելի անգամ տեղեկատվության տրամադրումը 3000 (երեք հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը)` յուրաքանչյուր տրամադրման համար (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)։