Հունիսի 1
Երեխաները ընտանիքների հպարտություն են, երջանկությունը և շարժիչ ուժը։ Յուրաքանչյուր երկիր հզոր է իր ամուր ընտանիքներով: «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը շնորհավորում է մանուկներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանալով առողջ, անհոգ և ժպիտներով լի մանկություն: Մշտապես լինելով հայ ընտանիքների կողքին, այս անգամ ևս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ողջ տարածքով «ԱՐԵԳԱԿ» վարկային կազմակերպությունը կազմակերպել է տոնական միջոցառումներ։ Ավելի քան 645 մանուկներ ստացել են նվերներ և գրենական պիտույքներ։ Իսկ քաղցրավենիքը և գունավոր փուչիկներն էլ ավելի տոնական են դարձրել միջոցառումները։
«ԱՐԵԳԱԿ»-ը որպես վստահելի և կայուն գործընկեր շարունակաբար հանդես է գալիս նոր առաջարկներով, իրականացնում է մրցունակ և հասանելի վարկավորում ավելի քանի 800 համայնքներում սպասարկելով տասնյակ հազարավոր հաճախորդների։ Կազմակերպության 32 մասնաճյուղերի և ներկայացուցչությունների դռները միշտ բաց են հաճախորդների համար։ «ԱՐԵԳԱԿ»-ը հավատում է, որ համատեղ աշխատանքով կապահովենք երեխաների անհոգ մանկությունը, ընտանիքների բարեկեցությունը և մեր երկրի զարգացումը։
Թող միշտ փայլեն արեգակները մանուկների երջանիկ աչքերում:
«ԱՐԵԳԱԿ», երբ ուղին լուսավոր է...