
30.09.2021
Հայտարարություն
Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ առաջնորդվելով Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով` ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացնում է 16.08.2019թ-ից հետո վաղաժամկետ մարված վարկերի կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու գործընթաց:
Գումարների վերադարձը կատարվում է հաճախորդների գրավոր դիմումների հիման վրա: Հաճախորդները հնարավորություն ունեն գումարները ստանալ առձեռն, ինչպես նաև բանկային հաշվին փոխանցման միջոցով: Այն հաճախորդներին, ովքեր ընկերության հանդեպ ունեն գործող պարտավորություններ, առաջարկվում է գումարներն ուղղել ընթացիկ և (կամ) ժամկետանց պարտավորությունների մարմանը: