14.07.2020

Aregak UCO-ն և Armenian Leasing Company-ն կհամագործակցեն

«Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջին վարկային կազմակերպությունն է, որ համագործակցություն է սկսում Armleasing-ի հետ։
Համագործակցության հուշագիրը հաստատում է, որ երկու ընկերությունները փոխադարձաբար հետաքրքրված են․
  • մշակել համաֆինանսավորման ֆինանսական պրոդուկտ, որը կներառի ինչպես Լիզինգային կազմակերպության կողմից մատուցվող մասնագիտացված լիզինգային ծառայությունը, այնպես էլ վարկային կազմակերպության կողմից մատուցվող վարկավորման ծառայությունները,
  • ըստ անհրաժեշտության իրականացնել կողմերի աշխատակիցների ուսուցողական ծրագրեր,
  • իրականացնել համատեղ միջոցառումներ հաճախորդների իրազեկման և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով,
  • ուսումնասիրել համագործակցության այլ հնարավորություններ։

 

Վերադառնալ