01.11.2022

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն և ընկերության բաժնետեր «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամը ամփոփել են «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման» ծրագրի հերթական փուլը

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր միակ բաժնետիրոջ` «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ամփոփել է 2022-2023 ուս․ տարվա համար նախատեսված «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման» ծրագրի 20-րդ փուլը։ 

Ծրագրի այս փուլին մասնակցելու հնարավորություն են ունեցել Արմավիրի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վարկառուները և նրանց ընտանիքի անդամ ուսանողները։ Արդյունքում` 84 ուսանող 2022-2023 ուս․ տարվա 1-ին կիսամյակի համար ստացել է մինչև 300 հազար ՀՀ դրամ ուսման վճարի փոխհատուցում ընդհանուր` 18,831,500 ՀՀ դրամ գումարի չափով։ 

Նշենք, որ Ծրագրի 20 փուլերի ընթացքում  փոխհատուցում է տրամադրվել 6716 ուսանողի՝  ընդհանուր 559,355,250 ՀՀ դրամի չափով։ 

Կարևորելով կրթությունը՝ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ-ն մշտապես իր վարկառուների կողքին է։

Վերադառնալ