20.10.2020

Հայտարարություն

Ռազմական դրությամբ պայմանավորված ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ-ն տեղեկացնում է, որ  

  • Կազմակերպության բոլոր գրասենյակները գործում են բնականոն ռեժիմով՝ բացառությումբ ԱՀ Ստեփանակերտի և Մարտունու գրասենյակների։

 

  • Դադարեցվել է ԱՀ Ստեփանակերտ և Մարտունի մասնաճյուղերի կողմից սպասարկվող ակտիվ վարկերի տոկոսագումարների և տույժերի հաշվարկը՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը, իսկ սույն թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ ժամկետային վարկերի մարումները հետաձգվել են մինչև 3 ամիս ժամկետով։

 

  • Դադարեցվել է Վարդենիս մասնաճյուղի կողմից սպասարկվող ակտիվ վարկերի տոկոսագումարների և տույժերի հաշվարկը՝ սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը, իսկ սույն թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ժամկետային վարկերի մարումները հետաձգվել են մինչև 2 ամիս ժամկետով։

 

  • ՀՀ Ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԻՆ աշխատակիցների, ՀՀ ՊՆ պայմանագրային և ժամկետային զինծառայողների, ինչպես նաև զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների` տարածքային զինկոմիսարիատների կողմից տրամադրված համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում, սույն  թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ ժամկետային վարկերի հոկտեմբեր ամսվա մարումները կարող են հետաձգվել մինչև մեկ ամիս ժամկետով։

 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել «Արեգակ» ՈՒՎԿ մասնաճյուղեր կամ զանգահարել (060) 477-577 հեռախոսահամարով։

Վերադառնալ