29.07.2025
Ստեփանավան մասնաճյուղի նոր հասցե տեղափոխվելու շնորհանդեսը
Ստեփանավանի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե՝ առաջարկելով բարելավված սպասարկում և ընդլայնված ծառայություններ:
2025 թվականի հուլիսի 25-ին «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն պաշտոնապես նշեց Ստեփանավանի մասնաճյուղի տեղափոխությունը նոր հասցե։
Նոր միջավայրում մասնաճյուղը պատրաստ է իր հաճախորդներին առաջարկել առավել հարմարավետ սպասարկում և ընդլայնված ծառայությունների տեսականին։
Նոր հասցեի բացման տոնական օրը հավաքեց համայնքի ներկայացուցիչների, գործընկերների և կազմակերպության հավատարմագրված հաճախորդների լայն շրջանակ։
Խորհրդանշական դարձավ կարմիր ժապավենի կտրումը, որը ստեղծված ավանդույթի համաձայն պատվավոր կերպով վստահվեց մեր սիրելի և երկարամյա հաճախորդներին։ Այս արարողությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ մեր հաջողությունների հիմքում կանգնած է հաճախորդի վստահությունն ու գործընկերությունը։
Նոր հասցեում գործող մասնաճյուղը հանդիսանում է ոչ միայն ֆինանսական ծառայությունների մատուցման վայր, այլև «Արեգակ» ՈՒՎԿ-ի առաքելության շարունակականության խորհրդանիշ՝ մնալու հասանելի և մարդակենտրոն գործընկեր յուրաքանչյուր ընտանիքի համար։
Մեր հարմարավետ մասնաճյուղը տրամադրում է բազմազան ֆինանսական ծառայություններ՝ հարմարեցված տարբեր կարիքներին։
-
Ոսկու գրավով վարկ՝ արագ և պարզ ընթացակարգով ֆինանսավորում՝ նվազագույն պահանջներով։
-
Անշարժ գույքի գրավով վարկեր՝ մեծածավալ ֆինանսավորման հնարավորություն՝ տարբեր նպատակներով։
-
ՓՄՁ վարկեր՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ու ընդլայնման համար։
-
Գյուղատնտեսական միկրովարկեր՝ հարմարեցված գյուղատնտեսությամբ զբաղվողների կարիքներին։
-
Դրամարկղային սպասարկում՝ հարմարավետ տեղում վճարումների հնարավորություն։
-
Տարադրամի փոխանակման ծառայություն՝ մատչելի և մրցունակ փոխարժեքներով։