28.04.2022

25 000 ծառ՝ Արեգակ ՈՒՎԿ հիմնադրման 25-ամյակի առթիվ

 

«Արեգակ ՈւՎԿ»-ն իր հիմնադրման 25-ամյակի առթիվ «Մայ Ֆորեսթ Արմենիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել է 25 000 ծառով անտառ հիմնելու և հաջորդ երեք տարիներին անտառի խնամքի իրականացման ծրագիր։ Անտառատնկման աշխատանքներն արդեն մեկնարկել են այս տարվա ապրիլին և իրականացվում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքում գտնվող մոտ 6 հա տարածքում։

«Արեգակ ՈւՎԿ»-ն այս ծրագրով նպաստելու է  անտառային էկոհամակարգերի զարգացմանը, ինչպես նաև՝ տեղական համայնքների զարգացմանը։ Աշխատանքներում ներգրավված են տեղի համայնքների բնակիչները՝  բնապահպանական և անտառատնկման նոր գիտելիքների ստացման հնարավորությամբ։ Այս քայլը կարևոր խթան է տեղաբնակների աշխատանքային հնարավորությունների զարգացման համար։ Նորատունկ անտառում էնդեմիկ ծառերի հետ տնկվելու են նաև  պտղատու ծառեր՝ ընկուզենի, վայրի տանձենի, խնձորենի և այլն:

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ «Արեգակ ՈւՎԿ»-ն  մշտապես ուշադրության կենտրոնում է պահում  գերփոքր և փոքր ձեռնարկատերերի տնտեսական և սոցիալական զարգացումը։

Վերադառնալ