
ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ-ն շարունակում է համագործակցությունը Մայ Ֆորեստ Արմենիա կազմակերպության հետ
Հաջողությամբ իրականացնելով «25,000 ծառ ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ-ի 25 ամյակի կապակցությամբ» նախաձեռնությունը` ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ-ն շարունակում է «Մայ Ֆորեսթ Արմենիա» հասարակական կազմակերպության հետ ձևավորված համագործակցությունը ՀՀ տարածքում անտառների տնկման և զարգացման ոլորտում: Հերթական միջոցառումն անցակցվեց 2022թ. հոկտեմբերի 20-ին Հրազդանի տարածաշրջանում, որի նպատակն էր աջակցել «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության տնկարանային տնտեսությանը տնկիների աճեցման համար անհրաժեշտ սերմերի հավաքման աշխատանքներում: ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ Կոտայքի մարզային միավորի կազմի մեջ մտնող «Աբովյան» մասնաճյուղի, «Հրազդան» և «Եղվարդ» ներկայացուցչությունների թիմերի և նրանց օգնության եկած «Ապարան» և «Սևան» մասնաճյուղերի թիմերի կողմից անցկացվեց վայրի տանձի սերմնահավաք:
Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին` ԱՐԵԳԱԿ ՈւՎԿ-ն աջակցում է սոցիալական և բնապահպանական զարգացման նախաձեռնություններին։