
01.06.2022
Արեգակ ՈՒՎԿ-ն աջակցություն է ցուցաբերել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին
Արեգակ ՈՒՎԿ-ն իր գործունեության 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամին՝ «Իջևան» մասնաճյուղի ապաստարանի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու համար։
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը ընտանիքին մոտ պայմաններում՝ ապահովելով կացարան, սնունդ, հագուստ, ինչպես նաև տրամադրելով նրանց հոգեբանամանկավարժական, սոցիալական, կրթական, առողջապահական և խորհրդատվական աջակցություն։
«Արեգակ» ՈւՎԿ-ն, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, մշտապես աջակցում է հանրության առավել խոցելի խմբերին։