03.11.2022

Նորություններ ԱՐԵԳԱԿ-ի անտառից

Հետևողականորեն շարունակվում է «25 000 ծառ ԱՐԵԳԱԿ ՈւՎԿ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ» նախաձեռնությունը, որն իրականացվում է «Մայ Ֆորեսթ Արմենիա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Հոկտեմբերի 28-ին ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ «Ստեփանավան», «Վանաձոր», «Գյումրի», «Արթիկ» և «Գավառ» մարզային միավորների և կազմակերպության գլխամասային գրասենյակի թիմերը հավաքվել էին Լոռու մարզի Ջրաշեն համայնքի տարածքում հիմնված ԱՐԵԳԱԿ-ի անտառում։ Իրականցվել են նորատունկ ծառերի խնամքի և չորացած տնկիների փոխարինման աշխատանքներ:

Հավատարիմ մնալով իր աշխատելաոճին՝ ԱՐԵԳԱԿ ՈւՎԿ-ն հետևողական է իր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։

Վերադառնալ