
Բերդ մասնաճյուղի վերաբացումը
Օրեր առաջ տեղի ունեցավ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության Բերդի մասնաճյուղի վերաբացման արարողությունը՝ նշանավորելով մասնաճյուղի համայնքում գործունեության 16 տարիները։
Միջոցառմանը հրավիրված էին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, “Արեգակ” ՈՒՎԿ-ի հաճախորդները։
«Արեգակ»-ի համար համայնքի դերը անգնահատելի է, և մեր նպատակն է շարունակել աջակցել համայնքների զարգացմանը՝ քայլ առ քայլ ամրապնդելով մեր փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը։ Այդ առիթով համայնքի ղեկավարին, վարչական ղեկավարներին և այլ պատվավոր հյուրերի հանձնվեցին շնորհակալագրեր՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։
Հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին մասնաճյուղի առաջին հաճախորդներին, ովքեր տարիներ շարունակ վստահել են մեզ և իրենց հավատարմությամբ նպաստել մեր շարունակական զարգացմանը։
Վերաբացման կապակցությամբ Բերդ մասնաճյուղի հաճախորդների համար հայտարարվեց մեկամսյա ակցիա սպառողական վարկերի համար։
Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին՝ շարունակել աջակցել մեր համայնքներին և ամրապնդել կապը մեր հայրենակիցների հետ։