
Կրթաթոշակների փոխհատուցման 18-րդ փուլ
Ծրագրի ընդհանուր նկարագիր
<<ԱՄՔՈՐ Հայաստան>> բարեգործական հիմնադրամը շարունակում է <<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը>>, որին կարող են մասնակցել ԱՐԵԳԱԿ Ունիվերսալ վարկային կազմակերպության լավագույն վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:
Ծրագրի տասնութերորդ փուլում նախատեսվում է ուսման վճարների մասնակի փոխհատուցում 2020-2021թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:
- Ծրագիրը գործելու է մրցույթային կարգով:
- Փոխհատուցվող կիսամյակային վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:
- Յուրաքանչյուր կիսամյակի համար հայտարարվելու է նոր մրցույթ:
- Մեկ ընտանիքից ուսման վճարի փոխհատուցում կարող է ստանալ միայն մեկ ուսանող:
Դիմել կարող են
Ծրագրին կարող են դիմել ընտանիքում ուսանող ունեցող ԱՐԵԳԱԿ-ի վարկառուները: Սույն ծրագրի շրջանակներում <<Ընտանիք>> են համարվում նույն ծխում բնակվող պապը, տատը, հայրը, մայրը, երեխաները կամ այլ ազգական:
Վարկառուի/ուսանողի ծրագրին մասնակցելու չափանիշները հետևյալն են.
- դիմումը ներկայացնելիս և ուսման վճարի փոխհատուցման ժամանակ ունեն գործող վարկ ԱՐԵԳԱԿ-ում,
- սովորում են ՀՀ/ԱՀ պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում,
- դիմումը ներկայացնելիս և ուսման վճարի փոխհատուցման ժամանակ չեն գտնվում բանակում կամ տարեկետման մեջ,
- ունեն նվազագույնը մեկ կիսամյակի գնահատականներ:
! Նախորդ փուլերի մասնակիցները կարող են կրկին դիմել:
Ինչպես դիմել
- անհրաժեշտ է ներբեռնել Դիմումի օրինակելի ձև-ը, տպել և լրացնել այն (Դիմումի օրինակ),
- լիարժեք լրացված և ստորագրված դիմումը պահանջվող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է սկանավորել (սկանավորման հնարավորության բացակայության դեպքում նկարել հեռախոսով՝ ապահովելով բարձր որակ) և մինչև դիմումների ընդունման սահմանված վերջնաժամկետը Ձեր անձնական էլեկտրոնային հասցեից ուղարկել usum@umcor.am էլեկտրոնային հասցեին՝ Subject/Тема հատվածում անպայման նշելով վարկառուի կամ ուսանողի անուն,ազգանունը և ԱՐԵԳԱԿ-ի մասնաճյուղը
- Դիմումը և փաստաթղթերը համարվում են ընդունված՝ usum@umcor.am էլեկտրոնային հասցեից 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատման պատասխան ստանալու դեպքում:
Դիմումի հետ կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Ուսանողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
- Ուսանողի առաջադիմության Միջին Որակական Գնահատականը /ՄՈԳ/ հաստատված համապատասխան ԲՈՒՀ-ի կողմից:
- Տեղեկանք գյուղապետարանից /ԲՇԳ-ից ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ. անուն, ազգանուն, ազգակցական կապն ուսանողի հետ, ծննդյան տարեթիվ/:
- ԱՐԵԳԱԿ-ի վարկառուի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
- Եթե ընտանիքում կա հաշմանդամ/ներ/, ապա հաշմանդամության գրքույկի պատճեն՝ հաշմանդամության վավեր ժամկետով:
- Եթե ուսանողը ծնողազուրկ է, ապա համապատասխան փաստաթղթեր:
- Եթե ընտանիքում ծրագրին դիմող ուսանողից բացի կան վճարովի ուսումնական հաստատությունում սովորող այլ ուսանողներ, ապա համապատասխան տեղեկանք՝ հաստատող, որ այդ ուսանողները սովորում են վճարովի հիմունքներով:
Ծրագրային ժամանակացույց
# |
Գործողությունները |
Ժամկետները |
1. |
Դիմումների ընդունում |
2021թ.-ի հունվարի 15-ից մինչև 2021թ.-ի փետրվարի 15-ը |
2. |
ԱՐԵԳԱԿ-ի գրասենյակներում/ինտերնետային կայքում ընտրված ուսանողների ցուցակի տեղադրում |
2021թ.-ի մարտի 1-ից հետո |
3. |
Ուսման վճարների փոխհատուցում |
2021թ.-ի մարտի 12-ից հետո |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի:
- Միայն լիարժեք լրացված դիմումի ձևերը անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ կդիտարկվեն ծրագրի մրցույթին մասնակցելու համար:
Ուսման վճարի փոխանցման գործընթաց
Ուսման վճարները փոխանցվելու են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության բանկային հաշվին:
Հարցերի դեպքում դիմել
ԱՄՔՈՐ-ի աշխատակիցներին՝ /091/ 215825; /099/ 161878 հեռախոսահամարներով: