14.07.2025
Գյուղատնտեսական միկրովարկերի նոր առաջարկ ԱՐԵԳԱԿ-ից
Ստացե՛ք ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ներգրավելով Ձեր ընկերներին որպես ԱՐԵԳԱԿ-ի վարկառու։
Եթե Դուք արդեն ԱՐԵԳԱԿ-ի հաճախորդ եք և մեր գյուղատնտեսական միկրովարկը (500,000 դրամ կամ ավել) առաջարկում եք Ձեր ընկերներին, որոնք դառնում են մեր վարկառուները, ապա Դուք ստանում եք արտոնություն Ձեր գործող կամ նոր վարկի պայմանների բարելավման տեսքով։
Առաջարկն ուժի մեջ է 2025 թ. Հուլիսի 14-ից Հոկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում։
Ի՞նչ արտոնություն կարող եք ստանալ
Ձեր ընտրությամբ՝
- Մինչև 50% զեղչ Ձեր գործող վարկի հաջորդ ամսվա տոկոսագումարից, որը չի գերազանցի 30․000 ՀՀ դրամը, կամ
- Նոր գյուղատնտեսական միկրովարկ (մինչև 2 մլն ՀՀ դրամ)՝ առանց տրամադրման վճարի։
Յուրաքանչյուր գործող վարկառու եռամսյա ակցիայի ընթացքում կարող է ամսական ներգրավել մինչև երկու նոր հաճախորդ և, համապատասխանաբար, օգտվել արտոնություններից՝ առավելագույնը վեց անգամ։
Ներգրավված հաճախորդը նույնպես կարող է դառնալ ակցիայի մասնակից, ներգրավել նոր հաճախորդներ և օգտվել արտոնությունների վերոնշյալ տարբերակներից ինչպես մյուս գործող հաճախորդները։