27.09.2023

Հարգելի և սիրելի հաճախորդ,

Մեծ հպարտությամբ և ուրախությամբ ցանկանում ենք կիսվել ձեզ հետ մեր նորությունով։

Հայաստանի Հանրապետությունում գործող երկու խոշոր վարկային կազմակերպություններ՝ Արեգակ և ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունները միավորվել են և արդեն հանդես են գալիս միասնական Արեգակ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն անվան ներքո։

Երկու ընկերություններն էլ ունեն ավելի քան 25 տարվա պատմություն և այդ տարիների ընթացքում երկուսն էլ վաստակել են բարի համբավ և հաճախորդների վստահություն։

Երկարամյա գործունեության ընթացքում երկու ընկերությունները տրամադրել են տասնյակ հազարավոր վարկեր, որոնց շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ հիմնել և զարգացրել են իրենց սեփական բիզնեսները և գյուղացիական տնտեսությունները։ 

Մեր առաքելությունը միշտ եղել և մնալու է նպաստել գերփոքր, փոքր և միջին ձեռնարկատերերի տնտեսական զարգացմանը` տրամադրելով բարձրորակ, մատչելի և կայուն ֆինանսական ծառայություններ:

Միավորման մասին որոշումը կայացվել է մեր հաճախորդներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելու, մասնաճյուղային ցանցի հասանելիությունն ընդլայնելու, ավելի բազմազան և ճկուն պրոդուկտներ ներկայացնելու, ավելի լավ պայմաններ ապահովելու համար: Մեր տեսլականն է լինել դինամիկ և պատասխանատու ֆինանսական ընկերություն, իսկ նպատակներն են՝ աջակցել բնակչությանը և բիզնեսին․ տրամադրել մատչելի ֆինանսական ծառայություններ, շարունակաբար ավելացնել վարկերի ծավալները, ներդնել նոր վարկատեսակներ, ընդլայնել մասնաճյուղային ցանցը, արդիականացնել ու թվայնացնել ծառայությունները:

Միավորման արդյունքում մենք ապահովելու ենք մեր ծառայությունների հասանելիությունը 900-ից ավել համայքներում՝ 31 մասնաճյուղերի և 6 ներկայացուցչությունների շնորհիվ։

Առկա թվային աշխարհի անընդհատ և արագ փոփոխվող միջավայրում Արեգակը նպատակադրված է ներկայացնել նորացված և արդի ծառայություններ, որոնք էլ ավելի կհեշտացնեն սպառողի առօրյան։

Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ Դուք հանդիսանում եք մեր հաճախորդը և ուրախ կլինենք շարունակել մեր համագործակցությունը։

 

Սիրով,

Մարիամ Եսայան

Արեգակ ՈւՎԿ Գործադիր տնօրեն

 

Հ․Գ․

Ի՞նչ է նշանակում այս փոփոխությունը Ձեզ համար․

Գործող պայմանագրերի պայմանները պահպանվելու են անփոփոխ և Դուք շարունակում եք կրել պայմանագրով Ձեր ունեցած պարտավորությունները՝ լավ վարկային պատմություն պահպանելու նպատակով։ 

 

Ունե՞ք հարցեր

Մեր բոլոր փոփոխությունների, գործող և նոր մասնաճյուղերի, ինչպես նաև նոր ծառայությունների մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ ինչպես մեր պաշտոնական կայքում՝ www.aregak.am, այնպես էլ մեր պաշտոնական էջերից սոց հարթակներում։

Հաճախակի տրվող հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Հաճախ տրվող հարցեր ։

Դուք նաև կարող եք այցելել Ձեզ սպասարկող մոտակա մասնաճյուղը կամ զանգահարել մեր կոնտակտային կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 477 577 , 060 613 030, 094 132 132։

Վերադառնալ